ՆԱՏՕ-ի նախկին քարտուղարը պատմել է, որ Պուտինը ցանկացել է անդամակցել ՆԱՏՕ-ին․ The Guardian

Լուրեր

11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
Բոլորը

ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Ջորջ Ռոբերթսոնը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ցանկանում էր, որ Ռուսաստանը միանա ՆԱՏՕ-ին, սակայն չէր ցանկանում, որ իր երկիրը ստիպված լինի անցնել սովորական դիմումի ընթացակարգով և հերթ կանգնել «բազմաթիվ ոչ կարևոր երկրների հետ», գրում է The Guardian-ը:

Բրիտանական Լեյբորիստական կուսակցությունից պաշտպանության նախկին նախարար Ջորջ Ռոբերթսոնը, որը ՆԱՏՕ-ն ղեկավարել է 1999-2003 թվականներին, պատմել է, որ Պուտինն իրենց առաջին հանդիպման ժամանակ հստակ ասել է, որ ցանկանում է՝ Ռուսաստանը լինի Արևմտյան Եվրոպայի մաս:

«Նրանք ցանկանում էին լինել այն ապահով, կայուն, բարգավաճ Արևմուտքի մի մասը, որից այդ ժամանակ Ռուսաստանը բացակայում էր»,- ասել է նա:

Լեյբորիստը հիշել է Պուտինի հետ իր վաղեմի հանդիպումը, որը Ռուսաստանի նախագահ էր դարձել 2000 թվականին:

Ըստ նրա՝ Պուտինը հարցրել է՝ «ե՞րբ եք հրավիրելու մեզ միանալ ՆԱՏՕ-ին», իսկ Ռոբերթսոնը պատասխանել է․ «Դե՝ մենք չենք հրավիրում միանալ ՆԱՏՕ-ին, նրանք են դիմում՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու համար»: Ի պատասխան՝ Պուտինն ասել է. «Դե՝ մենք հերթ չենք կանգնի բազմաթիվ աննշան երկրների հետ»:

The Guardian-ը նշում է, որ այս հայտարարությունները համընկնում են այն ամենի հետ, ինչ Պուտինը BBC-ին տված հարցազրույցում ասել էր հանգուցյալ Դեյվիդ Ֆրոսթին ավելի քան 21 տարի առաջ՝ նրա առաջին երդմնակալությունից անմիջապես առաջ: Այն ժամանակ Պուտինը հայտարարել էր, որ չի բացառի ՆԱՏՕ-ին անդամակցությունը, եթե «Ռուսաստանի տեսակետները հաշվի առնվեն որպես իրավահավասար գործընկերոջ»:

Տաթև Ֆռանգյան