ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի վերջին դիտարկումների համաձայն Սևանա լճում արդեն սկսվել են ծաղկման պրոցեսները, սակայն ոչ այն ինտենսիվությամբ, ինչպես 2018 թվականին էր: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում նշեց «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գայանե Շահնազարյանը: «Ծաղկման պրոցեսի ինտենսիվությունը սովորաբար լինում է հուլիս ամսվա 3-րդ տասնօրյակից սկսած, գործընթացն ավարտվում է օգոստոսի …

