Ռոբերտ Քոչարյանի մոտ առկա են կորոնավիրուսով վարակման ախտանշաններ

Լուրեր

11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
Բոլորը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ քննվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի գործով այսօրվա դատական նիստին նախկին նախագահը չէր ներկայացել։

Պաշտպան Հայկ Ալումյանը տեղեկացրեց, որ Քոչարյանի հարազատներից մեկի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս, ախտանշաններ են ի հայտ եկել նաև Ռոբերտ Քոչարյանի մոտ։ Այսօր առավոտյան Քոչարյանը թեստ է հանձնել, որի պատասխանը դեռևս չի ստացվել։

«Ռոբերտ Քոչարյանը չի ներկայացել դատական նիստին՝ դատավարության մասնակիցներին չվարակելու համար, սակայն եթե դատարանը, այդուհանդերձ, կգտնի, որ պետք է ներկայանա դատական նիստին, ապա պարոն Քոչարյանը 15 րոպեի ընթացքում կարող է լինել դատարանի դահլիճում»,- նշեց Ալումյանը։

Մեղադրող Գևորգ Բաղդասարյանը պաշտպանական կողմին խնդրեց տեղեկություն տրամադրել նաև ախտանշանների վերաբերյալ, քանի որ պարզապես կոնտակտավոր լինելը՝ առանց ախտանշանների, չի կարող դատական նիստին չներկայանալու պատճառ դառնալ։

«Եթե այդ ախտանշանները կան, դիրքորոշումն այլ է, եթե չկան, ապա գտնում ենք, որ պետք է ներկայանա դատական նիստին, և նիստը պետք է շարունակվի»,- նշեց Բաղդասարյանը, ինչից հետո Ալումյանը, ստանալով իր պաշտպանյալի թույլտվությունը, տեղեկացրեց, որ վերջինիս մոտ առկա են գրիպին բնորոշ ախտանշաններ, ոչ բարձր ջերմություն, հոդային և մկանային ցավեր։
Դատական նիստը հետաձգվեց։ Քրեական գործի քննությունը կշարունակվի նոյեմբերի 9-ին։

Հիշեցնենք՝ Ռոբերտ Քոչարյանը և Արմեն Գևորգյանը մեղադրվում են առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, նախկին փոխվարչապետը՝ նաև հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու համար։ Քոչարյանը մեղադրվում է 3 միլիոն դոլար, Գևորգյանը՝ 1 միլիոն դոլար կաշառք ստանալու համար:

Ռոզա Վարդանյան