Լոնդոնում Ալիևի անշարժ գույքը նկարահանելիս հարձակվել են ադրբեջանցի բլոգերի ավտոմեքենայի վրա

Լուրեր

11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
Բոլորը

Ադրբեջանցի ընդդիմադիր բլոգեր, Azad Soz ալիքի հիմնադիր Թուրալ Սադիգլին հայտարարել է, որ Լոնդոնում հարձակվել են իր ավտոմեքենայի վրա, գրում է «Թուրան»-ը։

Azad Soz յութուբյան ալիքում հրապարակված տեսանյութում բլոգերը հայտնում է, որ Լոնդոնում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքին պատկանող անշարժ գույքը նկարահանելիս կայանատեղիում հարձակվել են իր մեքենայի վրա, կոտրել ապակին։ Մեքենայից գողացել են Սադիգլիի համակարգիչը, որից հետո նա ջնջել է սոցցանցերում իր օգտահաշիվները։ Բլոգերը դեպքի առնչությամբ դիմել է Լոնդոնի ոստիկանություն։

Նա նաև հայտարարել է, որ երեք շաբաթ է, ինչ ազդարարել է իր՝ Լոնդոն մեկնելու և Ալիևների անշարժ գույքը նկարելու մասին, ինչից հետո սպառնալիքներ է ստացել։

«Ինձ սպառնում էին սպանել, Ադրբեջանում իմ ընտանիքի անդամների համար խնդիրներ ստեղծել»,- ասել է Սադիգլին։
Նա ավտոմեքենայի վրա հարձակումը համարում է այդ սպառնալիքների շարունակությունը։ Բլոգերն Ադրբեջանի իշխանություններին մեղադրում է իր նկատմամբ ֆիզիկական հաշվեհարդար տեսնելու համար։ Նա նաև հայտարարել է, որ շարունակելու է կոռուպցիոն փաստերի հետաքննությունները։

Նշենք, որ Լրագրողական հետաքննությունների միջազգային կոնսորցիումը հոկտեմբերին հրապարակել էր «Պանդորայի փաստաթղթեր» անվանումով հետաքննությունը՝ համաշխարհային առաջնորդների ապօրինի ծագման միջոցների մասին։ Ըստ հետաքննության՝ Ադրբեջանի նախագահի ընտանիքն օֆշորային ընկերությունների մեծ ցանց է կառավարում, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում ապօրինաբար բազմամիլիոնանոց անշարժ գույք է ձեռք բերել։

Հավելենք նաև, որ արտասահմանում բնակվող Իլհամ Ալիևին քննադատող ադրբեջանցի ընդդիմադիրներն ու բլոգերները հաճախակի են հարձակումների ենթարկվում։ Բլոգերների շրջանում նաև մահեր են գրանցվել, որոնք մնում են չբացահայտված։
Էմմա Չոբանյան