Սեպտեմբերի 19-ին` ժամը 13:07-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հացառատ գյուղում այրվում է անասնակեր: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:36-ին, մարվել՝ 14:27-ին: Հացառատ գյուղի Բուռնազյան փողոցում այրվել է մոտ 20 հակ անասնակեր։

