Էրդողանի մահվան լուրը տարածողների դեմ իրավական գործընթաց է սկսվել

Լուրեր

11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայում իրավական գործընթաց է սկսվել Twitter-ի թուրք օգտատերերի դեմ, որոնք երեկ երեկոյան լուրեր են տարածել այն մասին, թե մահացել է Թուրքիայի նախագահ, «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը. գրում է ermenihaber-ը:

Թուրքիայի նախագահի փաստաբանը՝ Հյուսեյին Այդընը, հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Անկարայի հանրապետական գլխավոր դատախազություն։ Նա պնդել է, որ երեկ Twitter-ում «#Recep Tayyip Erdoğan» և «#ölmüş» (մահացել է) վանդակապիտակի ներքո որոշ օգտատերեր Թուրքիայի նախագահի հասցեին վիրավորանք պարունակող հրապարակումներ են արել։

Թուրքական ոստիկանությունն արդեն հայտնել է, որ սոցցանցում Էրդողանի վերաբերյալ մանիպուլյացիոն պնդումներ կատարած 30 անձի դեմ իրավական գործընթաց է սկսվել։

Նշենք, որ վերջին ամիսներին բազմաթիվ տեսագրություններ են տարածվում, որոնցում երևում է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի վատառողջությունը։ Այդ իսկ պատճառով երեկ՝ նոյեմբերի 3-ին, այն բանից հետո, երբ չեղյալ էին հայտարարվել Էրդողանի մասնակցությամբ միջոցառումները, սոցցանցերի թուրքական տիրույթում սկսեցին լուրեր տարածվել, թե վերջինս մահացել է։ Այդ լուրերից հետո Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչության պետ Ֆահրեթթին Ալթունը ստիպված եղավ տեսանյութ հրապարակել՝ ցույց տալով, որ Էրդողանը ողջ է: