Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը դժվարանում է այս պահին ասել՝ որքա՞ն գումար կպահանջվի Հյուսիս-Հարավ ճանապարհային մեծ ծրագրի հարավային՝ Քաջարան-Սիսիան հատվածի կառուցման համար, քանի որ նախագծային աշխատանքները դեռ չեն ավարտվել: Սակայն շեշտում է, որ, ամեն դեպքում, դա շատ ծախսատար նախագիծ է: Փոխվարչապետն այդ մասին ասաց լրագրողների հետ ճեպազրույցում՝ «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ անդրադառնալով էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հայտնած …

