Ես և իմ թիմը պատասխանատվություն չենք կրում պարտության համար. Կարեն Անդրեասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
Բոլորը

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն այսօր լրագրողների հետ զրույցում  տեղեկացրեց, որ դիմել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ դառնալու համար:

Հարցին, թե ինչու է ուզում դառնալ ՔՊ անդամ, Անդրեասյանը պատասխանեց, որ կիսում է ՔՊ շատ անդամների մոտեցումները, արժեքները և կարծիքները: «Նաև կարծում եմ, որ եթե ես միացել եմ քաղաքական գործընթացի և պաշտոն եմ ստանձնել ու աշխատանք եմ իրկանացնում, շատ ավելի արդյունավետ կլինի, եթե ոչ թե կողքից գործես, այլ լինես թիմի մեջ և թիմի աջակցությունը ստանաս: Այլ հարց է, որ կուսակցականությունը բարդ պրոցես է, ես կուսակցական մեծ փորձ չունեմ, ընդամենը 3 ամիս եղել եմ «Համախմբում» կուսակցության անդամ, որը շատ կարճ կյանք ունեցավ: Հիմա նորից փորձում եմ քաղաքական պրոցեսների մաս լինել: Ես գնահատում եմ մարդկանց թիմին, նրանց արժեքները»,- նշեց Անդրեասյանը՝ հավելելով, որ պարտադրանք չի եղել:

Այս քաղաքական ուժին վերագրվում է Արցախը հանձնելու գործընթացը, դուք անդամակցելով այս կուսակցությանը՝ այդ պատասխանատվությունը կրո՞ւմ եք: Այս հարցին ի պատասխան՝ Անդրեասյանը նշեց, որ այդ պնդումը սուտ է. «Եթե ես այդ պնդմանը հավատայի, բնականաբար չէի անդամակցի: Ես գտնում եմ, որ եղել են ցավալի իրավիճակներ, և իմ թիմը փորձում է պատասխան տալ դրա համար և նույնիսկ չարածի համար: Եղել է պարտություն, և այդ պարտության համար պատասխանատվություն իմ թիմը չի կրում, կրում են բոլոր նրանք, ովքեր երկիրը թուլացրել են»:

Մանրամասները՝ տեսանյութում: