Թուրք ազգայնական երիտասարդները Ստամբուլում հարձակվել են ամերիկացի զինվորականների վրա

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Թուրքիայի երիտասարդական միությունը, որն ազգայնական խումբ է՝ կապված Vatan («Հայրենիք») կուսակցության հետ, հայտարարել է, որ իր անդամները Ստամբուլի Սարայբուրնու թաղամասում ԱՄՆ զինվորների գլխին պարկեր են անցկացրել, գրում են թուրքական լրատվամիջոցները։

«Մենք պարկեր ենք անցկացրել ամերիկացի զինվորների գլխին Սարայբուրնուում»,-ասվում է միության թվիթերյան գրառման մեջ։

ԱՄՆ 6-րդ նավատորմի LCC20 Board «USS Mount Whitney» ռազմանավը երեկոյան ժամանել է Ստամբուլի Սարաբուրնու նավահանգիստ, ամերիկացի զինվորականները նավի անձնակազմից են։ Հայտնի չէ, թե քանի ամերիկացի զինվոր է  հարձակման ենթարկվել խմբի կողմից։ Միության ակտիվիստները նավից իջած ամերիկացի զինվորների գլխին պարկեր են անցկացրել և լուսանկարները հրապարակել սոցցանցերում։

Նշվում է, որ երեք օր Ստամբուլում մնալուց հետո ռազմանավը կրկին կուղևորվի Սև ծով՝ զորավարժությունների։

Ակտիվիստներն իրենց գործողությունները բնութագրում են որպես վրեժ՝ 2003 թվականին Իրաքի հյուսիսում տեղի ունեցած միջադեպի համար, երբ ԱՄՆ զինվորները ձերբակալել էին թուրքական հատուկ նշանակության ջոկատի անդամներին և նրանց գլխին գլխարկ դնելով՝ տարել բեռնատարի հետնամաս: Շուրջ 100 ամերիկացի զինվորներ ներխուժել էին թուրքական զորքերի կողմից օգտագործվող զորանոցներ՝ ձերբակալելով 11 զինվորի և վեց խաղաղ բնակիչների ու տեղափոխել շրջանային մայրաքաղաք Քիրքուք։

Ամերիկացի զինվորների վրա հարձակման ժամանակ ակտիվիստները վարկարկել են «Յանկինե՛ր, գնացեք տուն, Աթաթուրքի երիտասարդությունը հերթապահության է»։

«Դուք միլիոնավոր մուսուլմանների մարդասպանն եք։ Դուք տոննաներով զենք ենք մատակարարում PKK /YPG-ի ահաբեկիչներին։ Դուք պարտվել եք Իրաքում, Լիբիայում, Սիրիայում, Աֆղանստանում ու Թուրքիայում։ Դուք մեր թշնամիներն ենք, մենք չենք կարող թույլ տալ, որ ամերիկացի զինվորներն ազատ քայլեն մեր հողերում»,- ասել են միության անդամները ԱՄՆ զինծառայողներին։

Էմմա Չոբանյան