Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը այս տարվա առաջին կիսամյակում կազմել է 1,9 մլրդ դոլար: Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, Երևանում անցկացվող «Armenian Business Forum–2021» գործարար համաժողովի բացմանը ասաց Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Նրա խոսքով, 2019 թվականին ապրանքաշրջանառությունն առաջին անգամ հասել է 2 միլիարդ դոլարի, իսկ 2020 թվականին գրանցվել է փոքր անկում: «Անցած տարվա համեմատ աճը կազմել է …

