Թուրքիայում կարծում են, որ թուրքական անօդաչուների հաջողությունները խուճապ են առաջացրել ՌԴ-ում և անձամբ Պուտինի մոտ

Լուրեր

11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
Բոլորը

Թուրքական մամուլն ակտիվորեն անդրադառնում է օրերս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ՊՆ-ի և ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների հետ Սոչիում կայացած հանդիպմանը, որտեղ Պուտինը խոսում էր անօդաչու թռչող սարքերի մասին։

«Մենք շատ լավ գիտենք՝ ինչպես են ԱԹՍ-ը իրենց դրսևորել վերջին տարիներին զինված հակամարտություններում, ինչքանով են դրանք արդյունավետ և ինչքան վտանգավոր կարող են լինել մեզ համար՝ նկատի ունենալով այն, ինչ դիտարկել ենք Սիրիայում՝ ահաբեկիչների հարձակումները ԱԹՍ-ների միջոցով։ Մենք սովորել ենք այդ հարձակումները հետ մղել և դա անում ենք բավական արդյունավետ»,- ասել է Պուտինը՝ հավելելով, որ Ռուսաստանը պետք է շարունակի աշխատել անօդաչու թռչող սարքերի տեխնոլոգիաների վրա։

«Հիմա մենք սպառազինության մեջ ունենք ավելի քան 2000 անօդաչու թռչող սարք։ Անհրաժեշտ է շարունակել աշխատել դրանց վրա, աշխատել այնքան լարված, որքան արհեստական բանակության ու ամենաժամանակակից ձեռքբերումների ոլորտում էր։ Մենք պետք է վերլուծենք ինչպես ԱԹՍ-ների կիրառումից ստացած մեր սեփական փորձը, այնպես էլ այն, ինչ մենք տեսնում ենք մեր շուրջը»,- ասել է Պուտինը։

ՌԴ նախագահի այս խոսքերը մեջբերելով՝ թուրքական Haber7-ը հաղորդում է, որ թուրքական արտադրության անօդաչու թռչող սարքերի հաջողությունները Ռուսաստանում խուճապ են առաջացրել։

Լրատվամիջոցը գրում է, որ Թուրքիայի կողմից հայրենական հիմքով արտադրվող հարվածային ԱԹՍ-ները մեծ հաջողություն են գրանցել արտահանումից հետո, հատկապես՝ Ադրբեջանում։ Խոսվում է Արցախյան երկրորդ պատերազմում «Բայրաքթար» անօդաչուների դերակատարման մասին։ Ներկայացվում է նաև, թե ինչպես է «Բայրաքթար»-ը նպաստել Սիրիայում թուրքական օպերացիային՝ նշանակալի ավելացնելով Թուրքիայի ԶՈՒ-ի հետախուզական հնարավորությունները։

Գործողություններում իրենց հաջողությունների հետևանքով էլ «Բայրաքթար»-ները գրավել են ամբողջ աշխարհի ուշադրությունը, իսկ 2019-ին դրանք արտահանվել են Ուկրաինա ու Կատար։ Այսպիսով, «Բայրաքթար»-ը դարձել է թուրքական առաջին անօդաչուն, որն արտահանվել է, գրում է լրատվականը։

Haber7-ն ուրախությամբ նշում է, որ Ուկրաինայի ԶՈՒ-ն օրերս հրապարակել է «Դոնբասում ռուսամետ անջատողականների կողմից օգտագործված հաուբիցին «Բայրաքթար» անօդաչուի միջոցով հասցված հարվածի տեսանյութը»։ Հենց սա էլ, ըստ թուրքական մամուլի, դարձել է Ռուսաստանի և անձամբ Պուտինի «անհանգստության ու խուճապի» պատճառը։

Ի դեպ, Ուկրաինայի կողմի «Բայրաքթար»-ների կիրառմանն անդրադարձել էր նաև Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն՝ նշելով, որ Անկարան դրա համար պատասխանատվություն չի կրում։

«Եթե երկիրը մեզնից զենք է ձեռք բերում կամ այլ երկրից, այն արդեն չի կարելի անվանել թուրքական, ռուսական կամ ուկրաինական։ Եթե երկիրը մեզնից զենք է գնել, այն դադարում է լինել թուրքական, այն կարող է արտադրվել Թուրքիայում, սակայն պատկանում է Ուկրաինային։ Թուրքիային չի կարելի այդ հարցում մեղադրել»,- ասել էր Չավուշօղլուն։

Էմմա Չոբանյան