Տևական ժամանակ է՝ մամուլում շրջանառվում է տեղեկություն «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Իշխան Զաքարյանի՝ խմբակցությունից դուրս գալու մասին։ Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հարցերին, թե արդյոք շրջանառվող տեղեկությունը ճիշտ է և պատգամավորը ցանկություն ունի դուրս գալու խմբակցությունից, և արդյոք արդեն դիմում է գրել, Զաքարյանը պատասխանեց. «Երկուշաբթի կխոսենք»: «Ո՛չ հերքում եմ, ո՛չ հաստատում»,- ընդգծեց պատգամավորը: Մանրամասները՝ տեսանյութում:

