Վլադիմիր Պուտինն ու Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել են Միութենական պետության հռչակագիրը

Լուրեր

11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
Բոլորը

Միութենական պետության Գերագույն պետական խորհրդի նիստում Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն են տվել միության բոլոր 28 ծրագրերին և ստորագրել համապատասխան փաստաթուղթը, հայտնում է ՌԲԿ-ն։

«Եթե դեմ չեք՝ ես կստորագրեմ դեկրետը։ Սակայն պատասխան կտանք բոլորս, ոչ միայն ես»,- ասել է Լուկաշենկոն։

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, նշել է, որ միության ծրագրերը վերաբերում են պետությունների մակրոտնտեսական, արդյունաբերական և գյուղատնտեսական քաղաքականությանը։

«Ինչ վերաբերում է էներգետիկային, մենք սկսում ենք աստիճանաբար ձևավորել նավթի, գազի և էլեկտրաէներգիայի միասնական շուկաներ», – հավելել է ՌԴ կառավարության ղեկավարը։

Բելառուսի նախագահի խոսքով՝ մինչ փաստաթղթի ստորագրումը բազմաթիվ քննադատություններ են հնչել իշխանությունների հասցեին։

«Այստեղ բոլորը մեզ քննադատում էին, ակնկալում էին, հատկապես՝ Ռուսաստանում առանձին Telegram-ալիքները, կստորագրե՞նք ձեզ հետ, թե՞ ոչ»,- նշել է նա։

Բացի այդ, Լուկաշենկոն առաջարկել է ստեղծել Միութենական պետության մեդիա-հոլդինգ։

«Կարծում եմ, որ այստեղ պետք է լուրջ բարեփոխում իրականացնել։ Մենք կարող էինք ստեղծել Միութենական պետության մեդիա-հոլդինգ։ Եվ այդ գումարը, թեկուզ չնչին, չպետք է լղոզել գոյություն ունեցող թերթերի, ամսագրերի, Telegram-ալիքների և այլ YouTube-ների վրա, այլ, բռունցքում հավաքելով, նույն գումարի դիմաց ստեղծել համապատասխան խումբ, մեդիա-հոլդինգ և պատմել այն մասին, ինչ կատարվում է»,- նշել է Բելառուսի նախագահը։

Տաթև Ֆռանգյան