Ինչ չի սպանում մարդուն, կարող է ուժեղ դարձնել․ Արտակ Բեգլարյանը հանդիպել է 44-օրյա պատերազմի ժամանակ տեսողությունը կորցրած Շանթին

Լուրեր

16.09.2026 | 11:22
«Արարատ-Արմենիան» մեկնարկում է Եվրոպա լիգայի հիմնական փուլում
16.09.2026 | 11:15
Ձեր նշած գերսուպեր զենքերը ցուցադրեցիք մայիսին, բա ինչի՞ ենք վախենում աղետալի պատերազմից․ Ֆարմանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 11:14
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 16-ի դրությամբ
16.09.2026 | 11:04
Նիկոլ Փաշինյանը Հեսսենի խաղաղության մրցանակ կստանա
16.09.2026 | 11:02
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 10:55
Ըստ ՔԿ-ի՝ «Արմենիկում+»-ի տնօրենը փորձել է «Արմենիկում»-ից 1.6 մլրդ դրամ հափշտակել կեղծ փաստաթղթերով
16.09.2026 | 10:44
Եվրահանձնաժողովն իր զեկույցում անդրադարձել է Հայաստանին․ կլինի՞ ՀՀ-ն 2027թ-ի՝ ԵՄ-ի առաջնահերթություններում
16.09.2026 | 10:32
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը հաղթել է և կարող է մրցել Ալինա Չարաևայի հետ
16.09.2026 | 10:23
Դատախազությունը պահանջում է Ոսկեվանի նախկին մանկապարտեզի շենքը վերադարձնել համայնքին
16.09.2026 | 10:22
Լոս Անջելեսում լրատվամիջոցի ուղղաթիռ է վթարի ենթարկվել․ զոհվել է երեք մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 10:14
Միքայել Վարդանյանի շնորհիվ Տավուշի մարզի գյուղտեխնիկայի պարկը համալրվել է 128 մլն դրամ արժողությամբ գյուղտեխնիկայով և մեքենաներով
16.09.2026 | 10:09
Մեսին հրաժեշտի խաղի համար հրավիրվել է Արգենտինայի հավաքական
16.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
16.09.2026 | 09:30
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի թիմերի առաջին մրցակիցները և կազմերը
Բոլորը

Երեկ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատանը տեղի ունեցած ընդունելության ժամանակ հանդիպեցի 44-օրյա պատերազմի ժամանակ տեսողությունը կորցրած Շանթին, ով այժմ բուժում է ստանում Վաշինգտոնում. ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի Հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյանը, ապա շարունակել․

«Շանթին նվիրեցի իմ ձեռնափայտը և որոշ փորձի փոխանակում արեցինք, որպեսզի չկոտրվի այս դժվարություններից, վճռական քայլերով ստանա որակյալ կրթություն և արդեն քաղաքացիական կյանքում շարունակի իր ծառայությունը Հայրենիքին: Համոզված եմ, որ Շանթը հաղթահարելու է այս մարտահրավերը ևս, ինչպես արել է մարտական գործողությունների թոհուբոհում:

Պատերազմի հետևանքով վիրավորված մեր բոլոր հերոս տղաները պետք է զգան յուրաքանչյուրիս սատարումը՝ հաղթահարելու կյանքի դժվարությունները և դրանք դարձնելու իրենց էլ ավելի զորացման հնարավորությունների աղբյուրներ:

Ինչ չի սպանում մարդուն, կարող է ուժեղ դարձնել…»։