Էրդողանին վիրավորելու համար Թուրքիայում 96-ամյա կնոջը մեղադրանք են առաջադրել

Լուրեր

11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
Բոլորը

Թուրքիայում 96-ամյա կինը ստիպված է եղել ավելի քան 500 կմ ճանապարհ անցնել և վերականգնողական բուժում ստանալ՝ դատարանի կողմից նրա նկատմամբ կիրառված միջոցների շրջանակում։ Այս միջոցը կնոջ դեմ կիրառվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու համար, գրում է TurkishMinute-ը։

Ալիե Յաբանսուի տեսանյութը, որը նկարահանվել է 2019 թվականի հունվարին Շանլըուրֆա նահանգում՝ առանց նրա համաձայնության և տարածվել սոցցանցերում, հանգեցրել է Էրդողանի աջակիցներից մեկի կողմից կնոջ դեմ քրեական հետապնդման։ Գործելով տեսանյութի ու քրեական բողոքի հիման վրա՝ դատախազները Յաբանսուին մեղադրանք են առաջադրել նախագահին վիրավորելու համար, ինչը Թուրքիայում քրեական հանցագործություն է (Քրեական օրենսգրքի 299 հոդված)։

Դատական վերջին լսումները տեղի են ունեցել 2020 թվականի դեկտեմբերի 1-ին։ Փաստաբան Ջելիլի Թանըշը պահանջել է արդարացնել կնոջը՝ ասելով, որ իր պաշտպանյալը գամված է անկողնուն և մի շարք առողջական խնդիրներ ունի։ Նա նաև հավելել է, որ տեսանյութում պարզ չէ՝ նրա խոսքերն ուղղված են եղել Էրդողանի՞ն, թե՞ ոչ։

Դատախազը, ամեն դեպքում, պահանջել է կնոջ նկատմամբ անվտանգության ապահովման դատական միջոցներ կիրառել ՔՕ 57-րդ հոդվածի համաձայն և հոսպիտալացնել մոտակա հիվանդանոցում՝ բուժում և պաշտպանություն ստանալու համար։

Թեև դատարանը որոշում է կայացրել Յաբանսուին հոսպիտալացնել մոտակա հիվանդանոցում, դատախազները պահանջել են նրան տեղափոխել Կայսերիի քաղաքային հիվանդանոց, որը գտնվում է կնոջ բնակավայրից ավելի քան 500 կիլոմետր հեռավորության վրա:

Փաստաբանն ասում է, որ կնոջ տեղափոխումը Կայսերիի հիվանդանոց հավասարազոր է խոշտանգման, քանի որ նա ստիպված կլինի ավելի քան ութ ժամ ճանապարհ գնալ, բացի այդ՝ այնտեղ նա ոչ ոք չի ունենա, որը հոգ կտանի նրա մասին։

Նշենք, որ Էրդողանին վիրավորելու համար Թուրքիայում հազարավոր մարդիկ քրեական հետապնդման են ենթարկվում և հայտնվում բանտարկության վտանգի առաջ։

Էմմա Չոբանյան