Արման Թաթոյանը զբաղվում է քաղաքական գործունեությամբ․ նրա թիրախում իշխանությունն է․ Արմեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

-Պարո՛ն Գրիգորյան, ի՞նչ խնդիրներ ունեք ՄԻՊ Արման Թաթոյանի հետ։ Նա երեկ Ձեզ առնչվող այս հայտարարությունն է արել․ «Այդ պաշտոնատար անձը գերազանցել է իր լիազորությունները։ Ընդհանրապես, ո՞վ է նրան իրավունք տվել մարդու իրավունքների պաշտպանի փոփոխության հարց քննարկել։ Դա բացահայտ ոտնձգություն է ՀՀ ՄԻՊ անկախ հաստատության նկատմամբ, այն էլ՝ գործադիր իշխանության համակարգի բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից»։ Նա դիմելու է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով։ Ինչո՞վ եք բացատրում Ձեր և ՄԻՊ-ի միջև լարվածությունը։ 

-Ես որևէ լարվածություն իմ և տվյալ անձի միջև չեմ տեսնում, ես ընդամենը հայտարարել եմ, որ նա քաղաքական գործունեությամբ է զբաղվում, և շարունակում եմ պնդել դա։ Ի դեպ, քաղաքական գործունեություն ասելով՝ ես նկատի ունեմ իր անաչառ չլինելը, որովհետև կա պատմություն։ Եթե չեմ սխալվում, նա նշանակվել է 2016 թվականին, և Սարի թաղի դեպքերի ժամանակ իշխանության գործադրած ուժի մեջ մեղադրում էր ցուցարարներին։

-Անձամբ ներկա եմ եղել այդ ասուլիսին, նա ասել է․ «Եթե այդ երթն ունենար խաղաղ նպատակ, չէր անցկացվի Սարի Թաղի մութ ու նեղ փողոցներով, զինված խմբին միանալու կոչերով»։

–Մութ փողոցներով քայլում էին․․․ այն ժամանակ մեղադրում էր քաղաքացիներին, մինչդեռ մարդու իրավունքների պաշտպանի գործառույթն է՝ քաղաքացուն պաշտպանել պետությունից, մանավանդ՝ ավտորիտար ռեժիմում։ Հիմա ամբողջ քննադատության թիրախ է իշխանությունը։ Ես հասկանում եմ, որ գործառույթ ունի, և մարդու իրավունքների պաշտպանության հարցում որևէ խնդիր չեմ տեսնում։ Ես միակ խնդիրը տեսնում եմ, որ քաղաքական հայտարարություններ է անում իր լիազորությունների հետ որևէ առնչություն չունեցող և այն ժամանակ նմանատիպ հայտարարություն չէր անում։ Ասում էր՝ ինչո՞ւ եք Սարի Թաղում մութ ճանապարհներով գնացել, մեղադրում էր ցուցարարներին։ Այս տրամաբանության մեջ է իմ տեսած խնդիրը։

-Բայց մեկ այլ իրականություն էլ կա․ Արման Թաթոյանը, այնուամենայնիվ, գնում է սահմանային գյուղեր, փաստագրական աշխատանքներ է իրականացնում, միջազգային կառույցներում է ներկայացնում Ադրբեջանի ռազմական հանցագործությունները, մարդու իրավունքների խախտումները։ Պարո՛ն Գրիգորյան, չե՞ք կարծում, որ այս դիմակայությունը կարող է վնասել այդ աշխատանքներին, որը Հայաստանի Հանրապետության աշխատանքն է, և ձեր երկուսի խնդիրը չէ։

–Երբ նա քաղաքականությամբ է զբաղվում, այդ ժամանակ է նա վնաս հասցնում այդպիսի զեկույցներին։ Որևէ մեկը հարցականի տակ չի դնում նրա կատարած այդպիսի աշխատանքները։ Երբ լիազորությունների շրջանակում ցանկացած պաշտոնյա զբաղվում է գործունեությամբ, նրան որևէ մեկը բան չի ներկայացնում՝ պահանջ կամ խնդիր։ Միակ խնդիրն այն է, ինչպես նշեցի, քաղաքական գործունեությամբ է զբաղվում, երբեմն՝ քաղաքացիներին մեղադրելը 2016-ին, 2018 թվականից հետո այլ դիրքորոշումներ ունենալը։ Խնդիրը միայն այդտեղ է։ Սրա մասին է եղել ողջ խոսակցությունը, և անհասկանալի է նույնիսկ այդ զեկույցի ժամանակ այլ թեմաներ քննարկելը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան