ԶՈւ-ն խափանելու է այդ ավանտյուրան՝ սպառնալիքին դիմագրավելով․ միջանցք չի լինելու․ Արմեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.06.2026 | 13:02
Կոմիտասում Ռ.Ս.-ի սպանության գործով նախաքննությունն ավարտվել է
29.06.2026 | 12:53
Լուկաշենկոն Պեկինում հանդիպել է Սի Ցզինպինի հետ
29.06.2026 | 12:45
ԲՀԿ-ի համար պետք է կիրառելի լիներ ոչ թե 4 տոկոսի շեմը, այլ 8 կամ 10 տոկոսի շեմը. Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 12:34
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումից հետո Դոնեցկը, Խերսոնի և Զապորոժիեի շրջանների մի մասը մնացել են առանց էլեկտրականության
29.06.2026 | 12:25
Ինձ վիրավորողների շահերն եմ պաշտպանում. Վահագն Հովակիմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 12:19
Թուրքիայի նախագահականն արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը
29.06.2026 | 12:10
Այրված մեքենայում 3 դի է հայտնաբերվել // Ավինյանը դժգոհ է ասֆալտապատման որակից․ ԼՈՒՐԵՐ
29.06.2026 | 12:03
Նորագյուղում գույքի փոխհատուցման չափը փոխվել է․ սեփականատերն իրավունք ունի ինքն ընտրել գնահատողին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 11:55
Հովակիմյանին էլ ՔՊ-ի հետ են շփոթում. Վարդևանյանը` իրեն «Հայաստան»-ի ներկայացուցչի հետ շփոթելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 11:47
Վնաս կա․ Պուտինը՝ Ուկրաինայի հարձակումների, բենզինի դեֆիցիտի, Անքորիջի համաձայնությունների մասին
29.06.2026 | 11:39
Քննարկվել է կրիտիկական հանքանյութերի ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցությունը
29.06.2026 | 11:27
Պատ, դուռ, պատուհան չպիտի լինի, հենց բոլորը տեղափոխվեցին վթարային շենքը միանգամից պիտի քանդվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 11:15
Փոփոխություններ Արցախից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագրում. ՈՒՂԻՂ
29.06.2026 | 11:11
Երևանցիների շահը չի կարող ստորադասվել որևէ մեկի 98 թվականի «հոտած» պայմանագրին. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 11:06
ԱՄՆ-ն ու Իրանը պայմանավորվել են դադարեցնել փոխադարձ հարվածները
Բոլորը

-Պարո՛ն Գրիգորյան, սահմանային գյուղերի բնակիչներն այսօր անվտանգության խնդիր ունեն, որովհետև ադրբեջանցիները շատ մոտ են, անկանոն կրակներ են լինում պարբերաբար։ Բավարար է գնալ այդ գյուղեր և նրանք կպատմեն՝ ինչերի միջով են անցնում։ Եվ այսպիսի ռիսկ է կանխատեսվում, որ, միգուցե, չստանալով միջանցք՝ ադրբեջանցիները կամ թուրքերը որոշեն ռազմական ուժով դա վերցնել, հատկապես, երբ այդպիսի սպառնալիքներ հնչեցվում են։ Հայաստանը պատրա՞ստ է նման սպառնալիքներին դիմագրավել, մեր ուժերն ի՞նչ վիճակում են։

-Հայաստանի Զինված ուժերը պատրաստ են դիմակայելու նման սպառնալիքի։ Եռակողմ աշխատանքային խմբում արձանագրված է, որ միջանցք չի լինելու։ Այս տրամաբանության շրջանակում կարելի է այս քննարկումն ավարտված համարել։ Ինչ վերաբերում է այդպիսի ավանտյուրային, բնականաբար, մենք փորձելու ենք մեր Զինված ուժերով, ինչպես նաև օգտագործելով բոլոր եղած հնարավորությունները միջազգային հանրության շրջանում կամ միջազգային կառույցներում, խափանելու ցանկացած նման գործունեություն։

-Իրանը այն քիչ պետություններից է, որ հստակ հայտարարեց տարածաշրջանում սահմանների փոփոխության անթույլատրելիության մասին։ Իրանի հետ գործակցության ի՞նչ հնարավորություններ կան։ Կարող ենք նաև հիշել Հնդկաստանի արտգործնախարարի այցը ՀՀ՝ Հյուսիս-հարավ միջանցքի, Չաբահար նավահանգստից ՀՀ-ի օգտվելու հնարավորությունների համատեքստում։ Իրանի հետ ռազմական համագործակցության հեռանկար տեսնո՞ւմ եք՝ նրանք շահագրգիռ են, որ մեր տարածաշրջանում որևէ սահման չփոխվի։

-Դեռևս հունիսի 21-ին՝ ընտրությունների հենց հաջորդ օրը, վարչապետը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է Իրանի հետ սկսել ռազմավարական երկխոսություն։ Եվ, կարծես թե, դա իր արտացոլումն է ստանում բարձր մակարդակով շփումների տեսքով, որը նաև իր առարկայական տեսքն է ստանում այլ մակարդակներում կազմակերպվող այցերում և ինտենսիվ քննարկումներում։ Կա պաշտպանական գերատեսչությունների միջև սերտ համագործակցություն, ինտենսիվ քննարկումներ, ինչպես նաև ռազմական համագործակցության հարցեր են քննարկվում այդ ուղղությամբ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Իրանի նախագահ Ռաիսին արդեն երկու անգամ հանդիպել են Թեհրանում և Դուշանբեում։ Այս առումով կարևոր էր նաև ՀՀ արտգործնախարարի այցը Թեհրան, նաև կարևոր էր հարաբերությունների զարգացման տեսանկյունից։

Մենք գրեթե բոլոր մակարդակներում շարունակում ենք ինտենսիվ շփումը մեր իրանցի գործընկերների հետ և լայն հնարավորություն ենք տեսնում։ Ինչպես նշեցիք՝ այս կոնտեքստում կարևոր է նաև Չաբահար նավահանգստի գործարկումը և Հնդկաստանի մասնակցությունը։ Այսինքն՝ ՀՀ-ում «Հյուսիս-հարավ» ճանապարհի կառուցումն է ընթանում, սեպտեմբերին կառավարությունը հաստատեց 1 միլիարդ դոլարանոց ծրագիր Սյունիքում ենթակառուցվածքների զարգացման՝ Սիսիանից մինչև Իրանի սահման թունելների կառուցումից մինչև կամուրջների կառուցում, որպեսզի ենթակառուցվածքներ և ճանապարհ ստեղծենք, «Հյուսիս-հարավ» ենթակառուցվածքը կայանա ՀՀ-ում, որը կկապի Չաբահարը Սև ծովի հետ, և դա կարևոր աշխարհաքաղաքական նշանակություն ունի։ Այս առումով՝ Իրանի հետ հարաբերությունները ինտենսիվ, դինամիկ զարգանում են, և կա հարցերի լայն շրջանակ, որ քննարկվում է բարձր և բարձրագույն մակարդակներում։

-Հայաստանի հարավը՝ Սյունիքը, Իրանի համար ունի ռազմավարական նշանակություն դա, կարելի է ասել, ճանապարհ է դեպի աշխարհ՝ Արևմուտք, Ռուսաստան։ Հայաստանը կարո՞ղ է մտածել Իրանի հետ ռազմական համագործակցությունը հասցնելու այնպիսի մի մակարդակի, որ արտաքին որևէ վտանգի պարագայում, գուցե՝ ոչ հավասար ՀԱՊԿ-ին, բայց կոնկրետ որոշակի պարտավորություններ վերցվեն Հայաստանի տարածքների պաշտպանության։

Մենք Իրանի հետ, ինչպես նշեցի, ունենք բազմաթիվ հարցեր, որոնք քննարկում ենք, ինչպես նաև՝ ռազմական համագործակցությունը։ Այս պահին դեռ շատ նախնական փուլում ենք՝ պատկերացնելու, թե հետագայում ինչ կարող է լինել։ Բայց այն, որ մենք սկսել ենք այդ քննարկումները, շատ կարևոր է։ Եվ անվտանգության հարցերում Իրանի հետ համագործակցությունն ավելի առարկայական տեսք է ստանում։ Կարծում եմ, որ մեր համագործակցությունը շատ կարևոր նշանակություն է ունենալու նաև տարածաշրջանում անվտանգություն ապահովելու տեսանկյունից։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան