Մեծ Բրիտանիան դարձել է առաջին երկիրը, որը հավանություն է տվել COVID-19-ի բուժման համար առաջին դեղահաբին

Լուրեր

11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մեծ Բրիտանիան պայմանական թույլտվություն է տվել Merck ընկերության կորոնավիրուսի դեմ հակավիրուսային դեղամիջոցի կիրառմանը՝ առաջին դեղահաբին, որը COVID-19-ի բուժման ընթացքում դրական ազդեցություն է ցույց տվել: Բրիտանիան առաջինն է հավանություն տվել այս դեղահաբին բուժման համար, թեև դեռ պարզ չէ, թե երբ այն կլինի հասանելի, գրում է CBS News-ը։

Բրիտանիայի Դեղամիջոցները կարգավորող գործակալությունը հավանություն է տվել ամերիկյան Merck ընկերության կողմից մոլնուպիրավիր դեղամիջոցի կիրառմանը երկրի չափահաս բնակչության շրջանում։

Համաձայն Merck-ի կողմից հրապարակված մամուլի հաղորդագրության՝ մոլնուպիրավիրը հաստատված է «մեղմ և միջին ծանրության COVID-19 հիվանդության բուժման համար այն մեծահասակների մոտ, որոնց SARS-CoV-2-ի թեստը դրական է և ունեն հիվանդության ծանր ընթացքի առնվազն մեկ ռիսկի գործոն»: Մոլնուպիրավիրը պետք է խմել 5 օր, օրը երկու անգամ։

Հակավիրուսային հաբը, որը նվազեցնում է ախտանիշները և արագացնում վերականգնումը, կարող է բեկումնային լինել՝ թեթևացնելով հիվանդանոցներում դեպքերի ծանրաբեռնվածությունը և օգնելով զսպել բռնկումները փխրուն առողջապահական համակարգերով աղքատ երկրներում: Դա նաև կխթանի համաճարակի նկատմամբ երկկողմանի մոտեցումը՝ բուժում դեղորայքի միջոցով և կանխարգելում, հիմնականում՝ պատվաստումների միջոցով:

Տաթև Ֆռանգյան