Մեզ Միջերկրական ծովի շրջաններից մոտենում է հերթական ցիկլոնը, այն կներթափանցի այսօր ուշ երեկոյան ժամերին և Հայաստանի տարածքի վրա կպտտվի առաջիկա հինգ օրերի ընթացքում։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։ «Հատկապես գիշերը և հետկեսօրյա ժամերին հանրապետության առանձին շրջաններում կդիտվեն ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ։ Բայց, համեմատած նախորդ պրոցեսների հետ, այս պրոցեսի …

