Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հավաքական խաղաղապահ ուժերն ուղարկվել են Ղազախստան, ռուսական զորախմբի առաջավոր ստորաբաժանումներն արդեն սկսել են կատարել իրենց խնդիրները։ Այս մասին հինգշաբթի օրը լրագրողներին հայտնել են ՀԱՊԿ քարտուղարությունում, գրում է ՏԱՍՍ-ը։ «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի 2022 թվականի հունվարի 6-ին ընդունված որոշման համաձայն՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հավաքական խաղաղապահ ուժերը սահմանափակ ժամանակով ուղարկվել են …

