Ուկրաինայի պատերազմը փոխում է Եվրոպայի անվտանգությունը, չկա արդարացում այնտեղ կատարվողին. Կալյուրանդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.11.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.11.2026 | 23:16
Աբրահամ Խաշմանյանը վերադարձել է մարզչական աշխատանքի
18.11.2026 | 23:03
Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակեն խոսքի ազատության իրավունքն իրացնելու համար բանտարկվածներին․ Amnesty International
18.11.2026 | 22:51
Հայտնի են հոգեբանների և արտադպրոցական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորման օրերը
18.11.2026 | 22:35
Հայ մարմնամարզիկները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում
18.11.2026 | 22:21
ՌԴ-ն Լեհաստանի տարածքում դիվերսիա էր ծրագրել՝ պատասխանատվությունը Կիևի վրա բարդելու համար․ Rzeczpospolita
18.11.2026 | 22:08
Եկեք գնանք ժողովրդին հարցնենք, մնացածն ի՞նչ կապիկություն է․ Միրզոյանը՝ Դավթյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 21:55
Աստղագիտության միջազգային բաց օլիմպիադայում ՀՀ թիմն արժանացել է 6 մեդալի
18.11.2026 | 21:44
Պայմանագրային զինծառայող է մահացել
18.11.2026 | 21:35
Իսրայելի խորհրդարանը նոր խոսնակ ունի․ նրան աջակցում են Նեթանյահուի հակառակորդները
18.11.2026 | 21:24
Կոտայքի մարզում վթարային ջրանջատում կլինի
18.11.2026 | 21:13
GTA VI-ը պաշտոնապես թողարկվել է
18.11.2026 | 21:00
Փաշինյանը ԵՄ-ին անդամակցելուց խոսեց՝ բարձրացնելով Պուտինի հետ սակարկության գինը․ Նարինե Մկրտչյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 20:50
ՀՀ-ն 250 մլն եվրոյի նոր վարկ է վերցնում
18.11.2026 | 20:40
Էդուարդ Բաբայանը՝ «Գործարար»-ի ցուցակով․ ով ում հետ է բացառում կոալիցիան Աբովյանում
Բոլորը

Եվրախորհրդարանի պատգամավոր, ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահող Մարինա Կալյուրանդն այսօր ՀՀ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ռազմական գործողություններին՝ դատապարտեց դրանք։

«Կիևը և այլ քաղաքներ ռմբակոծվում են այս պահին։ Չկա ոչ մի արդարացում նրան, ինչ կատարվում է։ Միջազգային նորմերի, ՄԱԿ-ի խարտիայի, Հելսինկիի համաձայնագրերի խախտումների համար ոչ մի արդարացում չկա»,-նշեց նա։

«Արդարացում չկա նաև այլ երկրի գործերին չմիջամտելու, ուժով սահմանները չփոփոխելու սկզբունքների խախտման համար։ Սպառնալիքի համար չկա արդարացում։

Սա միայն Ուկրաինային չի վերաբերում, այլ նաև փոխում է Եվրոպայի անվտանգային իրավիճակը, համաշխարհային անվտանգային իրավիճակը։

Ես հպարտ եմ լինել ԵՄ անդամ և պատկանել ՆԱՏՕ-ին՝ կառույցներ, որոնք դատապարտում են ագրեսիան։ Մենք պետք է արձագանքենք դրան։

Ձեր երկիրը ևս վերջերս պատերազմական վիճակում էր, և ձեր ժողովուրդը շատ լավ հասկանում է, որ պատերազմը երբեք չի կարող լինել լուծում։

Դիմում եմ Արևելյան գործընկերության բոլոր երկրներին, ՀՀ-ին, որպեսզի կանգնեն Ուկրաինայի կողքին և ասեն, որ պատերազմը լուծում չէ։

Ես սա կրկնել եմ նաև այն ժամանակ, երբ ՀՀ-ն էր պատերազմում։ Ասել եմ նաև Բրյուսելում, և ասում եմ նաև ադրբեջանցիներին»։

Մանրամասներ՝ տեսանյութում: