Հայաստանի ամենապահանջված զբոսաշրջային ուղղություններից մեկը լինելով հանդերձ՝ Ջերմուկում նույնպես ենթակառուցվածքների արդիականացման անհրաժեշտություն կար. ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը, ապա շարունակել. «Ներկայումս քաղաքում մեկնարկել են մեծ ծավալի աշխատանքներ, որոնցից այս պահին իրականացվում է Շահումյան և Մաշտոց փողոցների բարեկարգումը, իսկ առաջիկայում կմեկնարկեն Գնդեվանքի քայլարշավային արահետի, ջրվեժի ճեմուղու, ըմպելասրահի, ճեմուղիների և շուկայի բարեկարգման աշխատանքները: …

