«Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» կազմակերպած՝ «Արցախյան 44-օրյա պատերազմից 1 տարի անց» խորագրով ֆորումի ժամանակ այսօր զեկույցի տեսքով ներկայացվեցին Արցախի հարցով 2020թ․-ի նոյեմբերյան հայտարարության ստորագրումից հետո Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական հանցագործությունները, ուժի կիրառման սպառնալիքները, ՀՀ սահմանների վրա հարձակումները և հրադադարի ռեժիմի խախտումները։ «Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը շարունակում է մնալ որպես հրադադարի հաստատման փաստաթուղթ, և ոչ …