Հարավային Կովկասում հարատև խաղաղության հնարավորության պատուհան է բացվել։ Այս մասին Ստոկհոլմում ԵԱՀԿ արտգործնախարարների 28-րդ խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ «Հարավային Կովկասում հարատև խաղաղության հնարավորության պատուհան է բացվել։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և դրա մշտական անդամների ևս կարող են նոր իրականության վրա հիմնված իրենց ներդրումն ունենալ»,- հայտարարել է Չավուշօղլուն։ Անդրադառնալով Ուկրաինայի ճգնաժամին՝ …

