ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿՈՎ. Իշխանությունն ու ընդդիմությունը, ինչպես թատրոնում, պայմանավորվում և խաղում են մեկ սցենար. Սուրեն Շահվերդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.10.2026 | 15:31
ՏԻՄ ընտրություններ․ որտեղ է գրանցվել ամենաբարձր և ամենացածր մասնակցությունը
25.10.2026 | 15:19
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 15:13
3 քաղաքացու ուղղորդել ենք անձնագրային, ցուցակում անուն չկար. Իջևանի 38/23 տեղամասի նախագահ
25.10.2026 | 15:02
«Ականատես»․ 233 ընտրատեղամասից 75-ում արձանագրվել է 117 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 14:52
Ինչ խախտումներ են արձանագրվել ՏԻՄ ընտրությունների ընթացքում. «Անկախ դիտորդ»-ի ասուլիսը. ՈւՂԻՂ
25.10.2026 | 14:27
Երևան-Գորիս երթուղով անվճար ուղևորափոխադրումների հետ միաժամանակ քաղաքական քարոզչության վերաբերյալ ահազանգ․ «Ականատես» դիտորդական առաքելություն
25.10.2026 | 14:04
Սևանա լճի էկոհամակարգի պահպանության ծրագրին կտրամադրվի 1,4 մլն դոլարի դրամաշնորհ
25.10.2026 | 13:53
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.10.2026 | 13:21
ՀՀ-ում աշխատատեղերի խնդիր չկա. տաջիկներ, հնդիկներ, պարսիկներ են աշխատում. Ստեփանավանում ՔՊ-ի թեկնածու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:11
Գյուղատնտեսությամբ զբաղվելով եմ մեքենաս գնել. Արայիկ Ներսիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:07
ՏԻՄ ընտրությունները Իջևանում․ ինչ իրավիճակ է 38/22 ընտրատեղամասում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:01
Կենսաբազմազանության պահպանությունը պետք է նոր հնարավորություններ ստեղծի կայուն տնտեսական աճի համար. Միրզոյան
25.10.2026 | 12:52
Աշխարհի առաջնութուն. Անհաջող օր հայ ըմբիշների համար
25.10.2026 | 12:51
Ընտրությունների ընթացքը Գյուլագարակում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 12:45
ԿԸՀ-ն ներկայացրել է 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները
Բոլորը

«Այնպիսի տպավորություն ունեմ, որ Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերը` իշխանությունն ու ընդդիմությունը, ինչպես թատրոնում, պայմանավորվում և խաղում են մեկ սցենար: Այսօր նրանց միջև լուրջ պայքար չեմ տեսնում»,- Factor TV-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնում բեմադրիչ և ռեժիսոր Սուրեն Շահվերդյանը:

Նրա խոսքով` միգուցե, այդ ուժերի միջև կա գաղափարական տարբերություն, սակայն ժամանակը ցույց է տալիս, որ բոլորն էլ կատարում են այն, ինչ թելադրում է Ռուսաստանը: Խոսելով ներքաղաքական ճգնաժամի, մեր ժողովրդի հոգեբանական վիճակի մասին` Սուրեն Շահվերդյանը նկատում է, որ 2018-ից հետո բացի պատերազմը ամենասարսափելի բանը, որ տեղի ունեցավ մեզ հետ այն էր, որ մարդիկ վերջնականապես կոտրվեցին և կորցրին հավատը.

«Այսօր մարդիկ դժվարությամբ դուրս կգան փողոց պայքարի. նրանք ձանձրացել են: Նրանք որևէ ղեկավարի խոսքից չհասկացան` ինչ է առաջարկվում, վաղը ինչ է լինելու: Բացի այդ, մեր հասարակությունը գնում է այն առաջնորդի հետևից, որն ավելի հետաքրքիր է ստում, և չի գնում նրա հետևից, ով ասում է դառը ճշմարտությունը: Եթե մոտ ապագայում ընտրություն լինի, մեր ժողովուրդն էլի կգնա ականջ շոյող ստի հետևից»:

Սուրեն Շահվերդյանն անդրադառնում է նաև վերջին շրջանում մի շարք մտավորականների հանդիպմանը նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանի հետ և տեսակետ հայտնում, թե ինչու հանրության մի ստվար հատված քննադատեց մտավորականների այդ քայլը.

«Եթե նրանք գնային նախագահի մոտ և բարձրացնեին հանրությանը հուզող հարցեր, պատկերը լիովին այլ կլիներ: Ինձ համար այդ մարդկանց շրջանում կան շատ հարգելի արվեստագետներ, ուղղակի այն, որ նրանք գնացել էին պարզապես ճաշելու Ալեն Սիմոնյանի հետ, դա բողոքի մեծ ալիք բարձրացրեց, ժողովուրդն ասաց` գնացել-հասել էիք այնտեղ, հրատապ հարցե´ր բարձրացնեիք»:

Մանրամասները` տեսանյութում:

Աննա Բաբաջանյան