ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության 2021 թվականի վերջին նիստում առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած նահատակների հիշատակը: «Առաջարկում եմ, որ հիմա մեկ րոպե լռությամբ ու հոտնկայս հարգենք 2021 թվականի ընթացքում ու նաև նախկինում հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած նահատակների հիշատակը»,- ասաց վարչապետը:

