Համացանցում տեսանյութ է հայտնվել, որում երևում է, թե ինչպես է Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին Ուկրաինայից Վրաստան հասել։ Կադրերը հրապարակել է ռուսական տելեգրամ-ալիքներից մեկը։ «Էքսկլյուզիվ կադրեր։ Սաակաշվիլին լաստանավում՝ Վրաստանի ճանապարհին»,- ասված է տեսանյութի նկարագրությունում։ Տեսանյութում երևում է Միխայիլ Սաակաշվիլին, հետևի ֆոնին տուփեր են։ Հիշեցնենք, որ Սաակաշվիլին Ուկրաինայից հեռացել և լաստանավով Վրաստան է մուտք գործել սեպտեմբերի …

