Հնդկաստանը կոչ է արել անհապաղ թուլացնել Ուկրաինայի շուրջ ստեղծված ճգնաժամը

Լուրեր

10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
Բոլորը

Հնդկաստանի իշխանությունները գլխավոր առաջնահերթություն են համարում Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված ճգնաժամի դեէսկալացիան ։ Այս մասին համապատասխան թեմայով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստի ընթացքում հայտարարել է համաշխարհային կազմակերպությունում Հնդկաստանի մշտական ներկայացուցիչ Տիրումուրտին, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Ուկրաինայի և Ռուսաստանի Դաշնության սահմանին լարվածության աճը խոր մտահոգության տեղիք է տալիս։ Այս զարգացումները տարածաշրջանում խաղաղությունն ու անվտանգությունը խաթարելու ներուժ ունեն»,- ասել է Տիրումուրտին։

«Մենք պետք է տեղ տանք կողմերի վերջին նախաձեռնություններին, որոնք ձգտում են թուլացնել լարվածությունը: Այս համատեքստում մենք ողջունում ենք ինտենսիվ ջանքերը, որոնք ձեռնարկվում են, այդ թվում՝ Եռակողմ շփման խմբի միջոցով և Նորմանդական ձևաչափի շրջանակներում: Մեզ պետք է, որ կողմերը ավելին անեն՝ իրենց շահերից ելնելով տարաձայնությունները հաղթահարելու համար: Մենք չենք կարող մեզ թույլ տալ ռազմական էսկալացիա»,- հավելել է Հնդկաստանի դեսպանը։

Նա նաեւ ընդգծել է, որ հնդկական կողմը մտահոգված է Ուկրաինայում Հնդկաստանի քաղաքացիների անվտանգությամբ։

«Քաղաքացիների անվտանգությունն ու պաշտպանությունը կարևոր է: Ավելի քան 20,000 հնդիկ ուսանողներ և քաղաքացիներ ապրում և սովորում են Ուկրաինայի տարբեր շրջաններում, ներառյալ սահմանամերձ շրջաններում: Հնդկացիների բարեկեցությունը մեզ համար առաջնահերթություն է», – ասել է Տիրումուրտին:

 

Տաթև Ֆռանգյան