ԼՂՀ հակամարտության հետ կապված բանաձևի ընդունում չի նախատեսվում, հարցը քննարկել ենք. Մարիա Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
Բոլորը

Երևանում փետրվարի 21-22 տեղի է ունենալու «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի ու հանձնաժողովների նիստեր։

«Հանձնաժողովները չորսն են. քաղաքական, տնտեսական, էներգետիկ, սոցիալական։ Այժմ ընթացքի մեջ է քաղաքական հանձնաժողովի նիստը»,- այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի հայկական պատվիրակության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր»խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը։

Նրա խոսքով՝ քաղաքական հանձնաժողովի նսիտում ներառվել է «Անվտնագությունը Հարավային Կովկասում» թեմայով, այդ թեմայի շրջանակներում այսօր՝ առավոտյան, քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը:

«Եվրոպական խորհրդարանի մեր գործընկերները, մասնակցելով այդ քննարկմանը, իրենց աջակցությունն են հայտնել այդ օրակարգին… Մեր պատկերացումը և միջազգային հանրության պատկերացումն այն է, որ ԵԱՀԿ Մինսկի եռանախագահությունն է այն ֆորմատը, որտեղ կարող է խաղաղության համաձայնագիրը քննարկվել՝ միանշանակ կողմ լինելով հարավային Կովկասում կայունությանը և խաղաղությանը:

Խոսել են հրավիրյալ փորձագետներ, այնուհետև քաղաքական գործիչները մտքերի փոխանակություն են իրականացրել: Չկա բանաձև, որը պետք է դրվեր քվեարկության: Առանձին բանաձև կամ նախագիծ նախատեսված չէ»,- ընդգծեց Կարապետյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: