Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղը հնարավոր է փակվի: Այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում այս մասին հայտնեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը: «Դիտարկվում է հետագա գործունեության նպատակահարմարության հարցը: Ինքնանպատակ չէ ունենալ մի կառույց, անունը դնել բուհ, բայց բովանդակությունը չհամապատասխանի բուհին, կամ չբավարարեն ռեսուրսները, որպեսզի այդ կառույցը գործի»,- ասաց Դումանյանը: Դումանյանը կարևորեց կրթության որակը: Նախարարը նաև տեղեկացրեց, …

