Կհասնենք նրան, որ բոլոր երեխաները գոնե 1 տարի նախադպրոցական կրթություն ունենան. Ժաննա Անդրեասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 17:14
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 17:09
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 17:00
Սեպտեմբերի վերջին մի շարք շրջաններում գրանցվել են պատմական առավելագույն ջերմաստիճաններ
06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:40
Ֆրանսիայում թանգարանից գողացել են 150 կիլոգրամանոց «Ապոկալիպսիսի գրքի» բրոնզե կազմը, որը ստեղծել է Սալվադոր Դալին
06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 16:24
«Լուրջ ե՞ք ասում». ՔՊ-ականի արձագանքը` Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հիշեցմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:14
Ռուբինյանին ասել եմ` Արծվիկ Մինասյանին ՄՊՀ անդամի թեկնածու ենք առաջադրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:12
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Սաուդյան Արաբիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:08
Դրա մասին վաղ է խոսել․ Ռուբինյանը՝ ադրբեջանցու արտահանձնման հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:07
Թուրքիան և Պակիստանը զորքեր կտեղակայեն Սաուդյան Արաբիայում՝ հութիների հարձակումների ֆոնին
06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 15:49
Թրամփը խոստացել է օգնություն ցուցաբերել Ռուսաստանին՝ ժանտախտի տարածման մասին հաղորդումների ֆոնին
06.10.2026 | 15:37
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության հայցն ամբողջությամբ բավարարվել է
Բոլորը

Նախադպրոցական կրթության, հանրակրթության, ինչպես նաև նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտների համար փորձ է արվում մեկ միասնական կառուցվածք որդեգրել։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում նշեց ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը:

«Կրթության զարգացման պետական ծրագիրը պետք է անդրադառնա թե՛ ենթակառուցվածքներին, թե՛ կրթական բովանդակությանը, թե՛ դասավանդողներին և մարդկային այն ռեսուրսին, որը ներգրավված է տվյալ ոլորտի կրթական գործընթացներում։ Իրականացրել ենք վերլուծություն, և նշեմ, որ կրթության զարգացման ծրագրի նախագիծը շարունակում է կառավարության ծրագրի և մեր մյուս ռազմավարական փաստաթղթերի հիմնական թիրախների տրամաբանությունը»,– ասաց Անդրեասյանը։

Նա ընդգծեց, որ նախադպրոցական կրթության ոլորտի համար սահմանվել են, որ մինչև ռազմավարության ժամկետի ավարտը անհրաժեշտ է որոշակի արդյունքների հասնել` բոլոր բնակավայրերում պետք է հասանելի լինեն մատչելի նախադպրոցական ծառայությունները։

Փոխնախարարը վստահեցրեց` այդ ուղղությամբ գերատեսչությունն արդեն իսկ քայլեր է ձեռնարկում։

Նրա խոսքով՝ պետությունը նաև ֆինանսավորում կհատկացնի այն խմբերին, որոնք ունեն դժվար մատչելիություն նախադպրոցական կրթությանը, այդ թվում են կրթության և զարգացման հատուկ կարիքներ ունեցող երեխաները, սոցիալապես անապահով, բազմազավակ ընտանիքների երեխաները և այլ առաջնահերթ կարիքներ ունեցող խմբերի երեխաները:

Անդրեասյանն ընդգծեց, որ ԿԳՄՍՆ- ն նպատակ ունի այնպես անել, որպեսզի դպրոց ընդունվող բոլոր երեխաներն առնվազն մեկ տարի ընդգրկված լինեն նախադպրոցական ծառայությունում. «Կառավարության ծրագրով նախատեսված է, որ 3-5 տարեկան երեխաների առնվազն 85 %–ն ընդգրկված լինի նախադպրոցական ծրագրերում»։

Մանրամասները՝ տեսանյութում: