Կառավարության այսօրվա նիստում հավանության են արժանացել «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ Կառավարության առաջարկությունները, որոնք սահմանված կարգով ներկայացվել են Ազգային ժողովի աշխատակազմ. տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից: Առաջարկությունների նպատակը պետական խորհրդանիշի՝ ՀՀ դրոշի առավելագույն հանրայնացումը, պետականության հանդեպ ՀՀ …

