Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կքննարկի Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու խնդրանքը։ UNIAN-ի փոխանցմամբ՝ այս մասին նա հայտարարել է փետրվարի 22-ին Էստոնիայի նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։ «Ուզում եմ ասել, որ խնդրանք եմ ստացել ԱԳՆ-ից՝ քննարկելու Ուկրաինայի և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների խզման հարցը»,- ասել է նա։ Տաթև Ֆռանգյան

