ՌԴ կողմից Դոնեցկի և Լուգանսկի անկախության ճանաչումը Ուկրաինայի ինքնիշխանության խախտում է և շատ վատ նշան․ Բորիս Ջոնսոն

Լուրեր

29.07.2026 | 11:28
ՌԴ-ն Պավել Դուրովին մեղադրում է ահաբեկչությանը նպաստելու մեջ․ նրա նկատմամբ միջազգային հետախուզում կհայտարարվի
29.07.2026 | 11:16
Փրկարարները Սևանա լճում օգնության են հասել հեծանվանավակով ափից հեռացած երկու քաղաքացու
29.07.2026 | 11:05
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Ռյազանում նավթավերամշակման գործարանի և Wildberries-ի պահեստի վրա
29.07.2026 | 10:57
Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը․ տուժածներ չկան
29.07.2026 | 10:44
Պատգամավորի թեկնածու Արա Նախշքարյանը ձերբակալվել է ընտրակաշառքին առնչվող գործի շրջանակներում
29.07.2026 | 10:43
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը կխաղա Ուզբեկստանում
29.07.2026 | 10:35
Անչափահասին հարկադիր աշխատանքի ենթարկելու գործն ուղարկվել է դատախազություն
29.07.2026 | 10:26
ԱՄՆ-ն հայտնել է Սաուդյան Արաբիայի հետ Իրաքում իրանամետ խմբերին հարվածելու մասին
29.07.2026 | 10:16
ԱՄՆ ֆոնդային շուկաները փակվել են խառը դինամիկայով․ Dow Jones-ը գերազանցել է 52 հազար կետը
29.07.2026 | 10:01
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 29-ի դրությամբ
29.07.2026 | 09:45
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
29.07.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
29.07.2026 | 00:56
«Արարատ-Արմենիան» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 23:02
«Կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը»․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման արդյունքների մասին
28.07.2026 | 22:38
Հաղթանակի զբոսայգու գլխավոր մուտքի կամարն ու հարակից պատերը գեղարվեստական լուսավորություն կստանան
Բոլորը

Ռուսաստանի կողմից ինքնահռչակ ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ճանաչումը միջազգային իրավունքի և Ուկրաինայի ինքնիշխանության խախտում է, հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը՝ արձագանքելով րոպեներ առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից այդ ինքնահռչակ հանրապետությունների անկախության ճանաչման մասին հայտարարությանը, գրում է Ռիա Նովոստին:

«Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների ճանաչումը միջազգային իրավունքի ակնհայտ խախտում է, դա ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտում է և Մինսկի համաձայնագրերի մերժում: Ես կարծում եմ, որ սա շատ վատ նշան է: Սա միանշանակ ևս մեկ ազդանշան է, որ իրավիճակը սխալ ուղղությամբ է զարգանում, Մեծ Բրիտանիան կանի ամեն ինչ՝ աջակցելու ուկրաինացի ժողովրդին»,- ասել է Ջոնսոնը։

Հիշեցնենք, որ այսօր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Լուգանսկի և Դոնեցկի անկախության ճանաչման մասին և ստորագրել համապատասխան հրամանագիրը