Հովհաննես Իգիթյանը նշանակվել է Լիտվայում ՀՀ դեսպան
Քաղաքականություն
22.02.2022 | 20:43ՀՀ նախագահի պարտականությունները կատարող Ալեն Սիմոնյանը հրամանագիր է ստորագրել Լիտվայի Հանրապետությունում արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու վերաբերյալ:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի. Հովհաննես ԻԳԻԹՅԱՆԻՆ նշանակել Լիտվայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վիլնյուս)»,-ասվում է հրամանագրի մեջ: