Երևանում կայացած «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի նիստի ընթացքում հայտարարվել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված չէ, սակայն խնդրին առնչվող բանաձև չի ընդունվել: Արցախյան հիմնախնդրի թեմայով քննարկմանը մասնակցել է նաև Եվրախորհրդարանի՝ Հարավային Կովկասի երկրների հետ համագործակցության հանձնաժողովների անդամ Մարինա Կալյուրանդը, որի դիրքորոշումը Հայաստանում իշխանությունն ու ընդդիմությունը կարևոր են համարում: 2012 թվականի բոյկոտից հետո Հայաստանում անցկացվող Եվրանեսթի նիստերին …

