Ալիևը հայտնել է, որ ՌԴ-ի և Ադրբեջանի դաշնակցային համագործակցության մասին հռչակագրում ավելի քան 40 կետ կա 

Լուրեր

10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՌԴ նախագահ Վալդիմիր Պուտինի հետ հանդիպմանը գոհունակություն է հայտնել, որ ՌԴ գործընկերոջ հետ հանդիպումները պարբերական բնույթ են կրում, փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Մենք մշտական ​​կապի մեջ ենք, զանգահարում ենք միմյանց և, իհարկե, անձնական հանդիպումները միշտ առանձնահատուկ նշանակություն ունեն, հատկապես, ինչպես Դուք նշեցիք, մեր երկրների միջև, կարծում եմ, կարևորագույն փաստաթղթի ստորագրման նախաշեմին։ Խորհրդանշական է, որ դա տեղի է ունենում մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին ընդառաջ։ Կարծում եմ՝ այդ փաստաթուղթը միանշանակ դրական ազդեցություն կունենա մեր երկրների, մեր համագործակցության, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության համար»,- ասել է Ալիևը։

Նա նաև նշել է, որ գնահատում են երկու երկրների միջև ձևավորված բարեկամական, բարիդրացիական հարաբերությունները և ամրապնդում դրանք։

«Դաշնակցային համագործակցության մասին հռչակագրի ստորագրումը շատ լավ ցույց է տալիս, թե որքան ակտիվ ենք մենք աշխատել վերջին տարիներին և զարգացրել փոխադարձ համագործակցության ներուժը: Դրանք ոչ միայն խոսքեր էին, մտադրություններ, այլև կոնկրետ գործեր։ Հռչակագիրը բավականին ծավալուն է՝ պարունակում է ավելի քան 40 կետ։ Այն ընդգրկում է մեր փոխգործակցության ամենակարևոր ոլորտները և, ինչպես արդեն ասացի, կարևորագույն նշանակություն կունենա մեր երկկողմ հարաբերությունների ապագայի համար»,- ասել է Ադրբեջանի նախագահը։ 

Հավելենք, որ այսօր երկու երկրների նախագահները դաշնակցային համագործակցության մասին հռչակագիր են ստորագրելու։

Էմմա Չոբանյան