Արցախի ԱԺ-ի «Ազատ հայրենիք» և «Միասնական հայրենիք» խմբակցությունները ողջունել են Վլադիմիր Պուտինի կողմից Դոնբասի զույգ հանրապետությունների ճանաչումը

Լուրեր

10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արցախի Ազգային ժողովի «Ազատ հայրենիք – ՔՄԴ» և «Միասնական հայրենիք» խմբակցությունները հայտարարություն են տարածել, որն ամբողջությոշամբ ներկայացնում ենք ստորև.

«Արցախի Հանրապետության Ազգային ժողովը՝ ի դեմս Արցախի խորհրդարանի «Ազատ հայրենիք- ՔՄԴ» և «Միասնական հայրենիք» խմբակցությունների, ողջունում է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից Դոնբասի զույգ հանրապետությունների ճանաչումը։

Յուրաքանչյուր ժողովուրդ, ով միջազգային իրավունքին համապատասխան իրականացրել է իր ինքնորոշման իրավունքը, քաղաքակիրթ կերպով ձևավորել ու զարգացրել է իր պետականությունը, սակայն առերեսվում է անվտանգային ու գոյաբանական լուրջ սպառնալիքների, արժանի է ճանաչման։

Արցախի Հանրապետությունն այս առումով ունի բոլոր անհրաժեշտ հիմքերը․ իր անկախ պետականության կերտման գործընթացում անցնելով բազում դժվարությունների, փորձությունների, արհավիրքների միջով՝ պահպանել է իր հաստատակամությունն ու վճռականությունը՝ արժանանալու միջազգային ճանաչման։

Արցախի խորհրդարանի «Ազատ հայրենիք- ՔՄԴ» և «Միասնական հայրենիք» խմբակցությունները շնորհավորում են Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների պատգամավորներին և ողջ հանրությանն այս կարևորագույն իրադարձության կապակցությամբ, մաղթում խաղաղություն և ամենայն բարիք։

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
«Ազատ հայրենիք- ՔՄԴ» խմբակցություն
«Միասնական հայրենիք» խմբակցություն

Հիշեցնենք` փետրվարի 21-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների անկախության և ինքնիշխանության ճանաչման մասին` ստորագրելով համապատասխան հրամանագիր: