Վտանգներով լի է Պուտին-Փաշինյան հանդիպումը․ կփորձի մեղսակից դարձնել ՀՀ-ին՝ մեծ հարված կլինի Արցախին․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 19:45
«Երևան Մոլ»-ից «Շանթ» ու «Արմենիա TV»․ ինչո՞ւ են Դատախազություն կանչել Միքայել Մինասյանին ու կնոջը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:28
Կրեմլը Լիտվայում միջուկային զենք տեղակայելու ծրագրերն «էսկալացիայի քայլ» է անվանել
06.10.2026 | 19:15
Ալեն Սիմոնյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Հայաստան-ԵՄ փոխգործակցությունն ու տարածաշրջանային հարցերը
06.10.2026 | 19:00
Իրանը կխոչընդոտի «Թրամփի ուղուն», եթե ԱՄՆ-ն պարտադրի ՀՀ-ին՝ միանալ Թեհրանի դեմ պատժամիջոցներին. Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 18:49
Ֆրանսիան միջուկային մարտագլխիկ կրելու ունակությամբ նոր հրթիռ է փորձարկել
06.10.2026 | 18:42
Վահագն Խաչատուրյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության խորացումը
06.10.2026 | 18:30
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Լյուքսեմբուրգի դեսպանին
06.10.2026 | 18:19
Բայրամովն ԱՄՆ հատուկ ներկայացուցչի ավագ խորհրդականի հետ քննարկել է TRIPP-ը
06.10.2026 | 18:13
Վարդան Ղուկասյանն անմեղ ճանաչվեց խուլիգանության գործով // ՔՊ-ն եկեղեցու հարցով հանձնաժողով ստեղծեց․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 18:10
Մեսին վերջին մարզումն է անցկացրել Արգենտինայի հավաքականում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.10.2026 | 18:06
«Երեխու պարանոցն ու ձեռքերը ուռած էին, ծեծելուց հետո վատացել ա»․ մանրամասներ Գեղարքունիքում ուսուցչի կողմից 2-րդ դասարանի աշակերտուհուն բռնության ենթարկելու դեպքից
06.10.2026 | 18:02
Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բախումներ են գրանցվել ոստիկանության հետ․ մի դեռահաս կորցրել է ձեռքը
06.10.2026 | 17:54
Վահագն Խաչատուրյանն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը
06.10.2026 | 17:45
Բրյուսելը փոխում է ԵՄ ընդլայնման կանոնները
06.10.2026 | 17:37
«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը «Ազատ քաղաքացի» ՀԿ ղեկավար Հովսեփ Խուրշուդյանի հետ

-Պարո՛ն Խուրշուդյան, Լուգանսկի և Դոնեցկի անկախությունը ճանաչած Վլադիմիր Պուտինը խստագույնս քննադատեց նաև կումունիստների շրջանը, թե Լենինի ձեռքով է կազմավորվել Ուկրաինան՝ Դոնբասն է տրվել, թե նրանք ռումբ են դրել ԽՍՀՄ-ի տակ՝ իրավունք տալով հանրապետություններին անջատվելու՝ առանց պայմանի։ Աբխազիա, Օսիա, Ղրիմ, Մերձդնեստր, այսօր արդեն՝ Լուգանսկ և Դոնեցկ․ սրանք այն տարածքներն են, որ ՌԴ-ն պոկել է իր հարևան պետություններից։ Բելառուսի հետ Միութենական պետություն են կազմել, և Լուկաշենկոյի բերանով սպառնում են ՀՀ-ն էլ մտցնել։ Ի՞նչ վտանգներ են սպասվում։

-Ռուսական վերնախավը և նրան հետևող վերնախավը Ռուսաստանը տանում է կործանման։ Խորհրդային Միությունը բավականին հզոր էր և լրջագույն ռեսուրսներ ուներ Արևմուտքի հետ առճակատման։ Բայց նույնիսկ ԽՍՀՄ-ը տապալվեց, պարտվեց այդ սառը պատերազմում։ Մյունխենյան 2007 թվականի իր ելույթով Պուտինը ՌԴ-ին գործընկերոջ կարգավիճակից դրեց թշնամու կարգավիճակում։ Ինքը գնաց առճակատման Արևմուտքի հետ՝ գնալով նոր սառը պատերազմի, և այդ ճգնաժամը հիմա խորացվում է, բայց ինքն այլևս Խորհրդային Միություն չէ՝ աշխարհի կեսը կոմունիստական էր։ Հիմա ՌԴ-ն մեկուսացած պետություն է, թշնամացած է իր հարևանների հետ, այդ թվում՝ հետխորհրդային պետությունների։ ՌԴ-ն այսօր համաշխարհային ՀՆԱ-ի 2%-ն է ապահովում։ ԱՄՆ-ի Քալիֆորնիա նահանգն իր ՀՆԱ-ից կրկնակի ավելի արտադրություն է ապահովում։ Ինքը դարձել է Արևմուտքի հումքային կցորդը, ընդունել է Արևմուտքի խաղի կանոնները, ընդունել է արևմտյան կապիտալիստական ֆորմացիան, դարձել է Արևմուտքի տնտեսական և մշակութային բաղկացուցիչ մասը, կպած է արևմտյան ինտերնետին՝ չունի իր ինտերնետը Չինաստանի պես, կապված է SWIFT համակարգին, բանկերին, և լինելով այսքան ինտեգրված Արևմուտքի հետ՝ գնում «սատանի մայլում քյանդրբազություն» է անում։ Մինչև հիմա Արևմուտքը չի ցանկացել ՌԴ-ի հետ գլուխ դնել, Օսիայի հարցում Սաակաշվինին այդքան էլ մաքուր չէր։ Հիմա հույս ունեն՝ Արևմուտքը պատժամիջոցներ կկիրառի, հետո կթուլանա իրենց նկատմամբ ճնշումը։

-Գուցե հենց այդ սցենարն էլ իրագործվի՞ երկարաժամկետ հեռանկարում՝ ՌԴ-ի նկատմամբ ճնշումը թուլանա և նա մարսի՞ տարածքների կլանումը։

-Չի կարող այդպես լինել, որովհետև Արևմուտքն արդեն կոնսոլիդացվել է, և կա որոշում Պուտինի մասով՝ սա չի կարող երկար շարունակվել։ Ռուսական ֆոնդային բորսաներում ռուսական ձեռնարկությունների արժեթղթերը 20-25%-ով անկում ապրեցին, որն էլի կատաստրոֆիկ հարված էր։ Առնվազն տասնյակ միլիարդավոր դոլարների չափով ռուսական տնտեսությունն ընկավ։ Արևմուտքում էլ նվազումներ արձանագրվեցին։ Արևմուտքը չի պատրաստվում համակերպվել պուտինյան այս արկածախնդրություններին, էլ չեմ ասում, որ կա Նավալնիի խնդիրը, ՌԴ-ում ժողովուրդը դժգոհություններ ունի։ Արևմուտքն այս անգամ սեղմելու է, որ կազմալուծի ռուսական այսօրվա իշխանության բուրգը և այնտեղ բերի էական փոփոխություններ, բերի ավելի կանխատեսելի մարդու։

-ՀՀ-ում կան քաղաքական ուժեր՝ ԱԺ-ում գտնվող, որ Միութենական պետություն մտնելը համարում են գործոն դառնալու լուծումներից մեկը։ Լուկաշենկոյի հայտարարությունն ավելի կոնկրետ դարձրեց այդ խնդիրը։ Ինչքանո՞վ են կենսունակ այդպիսի տրամադրությունները, և հաջորդ քայլը՝ ԽՍՀՄ 2-ի ստեղծո՞ւմն է։ Կարո՞ղ ենք վտանգին դիմակայել։

-Միանշանակ՝ մեծ վտանգ է դա։ Լուկաշենկոն պատահական չէ, որ դա բարձրաձայնեց։ Ինքը նաև ուզում էր կանխարգելել դա, այն երկրներին, որոնց սպառնում է այդ հեռանկարը, բարձրաձայնեց դրա մասին, ոնց որ ասաց՝ պատրաստվեք, որ դիմադրեք, ինքը միայնակ չի կարող դրան դիմադրել։ Վտանգ կա, որ Պուտինը փորձի շրջակա երկրներին էլ մեղսակից դարձնել, որոնք իրենցից կախված են։ ՀՀ-ի՝ դիմադրելու կարողությունը կարևոր է լինելու, որ չներքաշվենք դրա մեջ, անգամ՝ ողջույնների շարքի մեջ։

-Նիկոլ Փաշինյանը մեկնելու է Ռուսաստան առաջիկա օրերին՝ Վլադիմիր Պուտինի հրավերով։ Նրանք հեռախոսազրույցով նաև խոսել էին ռուս-ուկրաինական հարաբերություններից։ Այսօր ՀՀ ԱԽ-ն նիստ է գումարել՝ արծարծելով նաև միջազգային դրությունը։ Տեսնո՞ւմ եք վտանգ, որ Վլադիմիր Պուտինը հարց դնի ՀՀ-ի առաջ՝ ճանաչել Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը։

-Իհարկե՝ նման հանդիպումը հղի է բազմաթիվ վտանգներով։ Հիմա Պուտինը դարձել է բավականին անկանխատեսելի, ինքն ընդլայնելու է բոլորին մեղսակից դարձնելու քաղաքականությունը։ Եթե ՀՀ-ն ճանաչի կամ ողջունի Դոնեցկի և Լուգանսկի ճանաչումը, դա էական հարված կլինի Արցախի կարգավորմանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան