Թուրքերը ձեզ հետևո՛ւմ են․ GetContact հավելվածի օգտագործողներին փորձագետը կոչ է անում հեռացնել այն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 19:45
«Երևան Մոլ»-ից «Շանթ» ու «Արմենիա TV»․ ինչո՞ւ են Դատախազություն կանչել Միքայել Մինասյանին ու կնոջը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:28
Կրեմլը Լիտվայում միջուկային զենք տեղակայելու ծրագրերն «էսկալացիայի քայլ» է անվանել
06.10.2026 | 19:15
Ալեն Սիմոնյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Հայաստան-ԵՄ փոխգործակցությունն ու տարածաշրջանային հարցերը
06.10.2026 | 19:00
Իրանը կխոչընդոտի «Թրամփի ուղուն», եթե ԱՄՆ-ն պարտադրի ՀՀ-ին՝ միանալ Թեհրանի դեմ պատժամիջոցներին. Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 18:49
Ֆրանսիան միջուկային մարտագլխիկ կրելու ունակությամբ նոր հրթիռ է փորձարկել
06.10.2026 | 18:42
Վահագն Խաչատուրյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության խորացումը
06.10.2026 | 18:30
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Լյուքսեմբուրգի դեսպանին
06.10.2026 | 18:19
Բայրամովն ԱՄՆ հատուկ ներկայացուցչի ավագ խորհրդականի հետ քննարկել է TRIPP-ը
06.10.2026 | 18:13
Վարդան Ղուկասյանն անմեղ ճանաչվեց խուլիգանության գործով // ՔՊ-ն եկեղեցու հարցով հանձնաժողով ստեղծեց․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 18:10
Մեսին վերջին մարզումն է անցկացրել Արգենտինայի հավաքականում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.10.2026 | 18:06
«Երեխու պարանոցն ու ձեռքերը ուռած էին, ծեծելուց հետո վատացել ա»․ մանրամասներ Գեղարքունիքում ուսուցչի կողմից 2-րդ դասարանի աշակերտուհուն բռնության ենթարկելու դեպքից
06.10.2026 | 18:02
Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բախումներ են գրանցվել ոստիկանության հետ․ մի դեռահաս կորցրել է ձեռքը
06.10.2026 | 17:54
Վահագն Խաչատուրյանն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը
06.10.2026 | 17:45
Բրյուսելը փոխում է ԵՄ ընդլայնման կանոնները
06.10.2026 | 17:37
«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ
Բոլորը

Հայաստանում կրկին աճել են GetContact բջջային հավելվածի ներբեռնումները։ Հավելվածը հնարավորություն է տալիս տեսնել, թե մուտքային զանգն ումից է, նույնիսկ եթե այն անծանոթ հեռախոսահամարից է և պահպանված չէ հեռախոսագրքում։ Բայց այս հնարավորությունը տրվում է այն բանից հետո, երբ օգտատերը համաձայնում է հասանելիություն տալ իր բջջային սարքավորման մեջ գրանցված կոնտակտների ամբողջական ցանկին: Մինչդեռ հենց այդ համաձայնությամբ դուք խոցելի եք դարձնում ձեր իսկ անձնական տվյալները։ Ոլորտի մասնագետները կրկին հիշեցնում են՝ հավելվածը թուրքական արտադրության է և, ամենայն հավանականությամբ, կապ ունի Թուրքիայի հատուկ ծառայությունների հետ։

«Անհայտ համարների որոնում և անցանկալի զանգերի կանխում», «հետ զանգելուց առաջ արագ իմացեք՝ ով է ձեզ զանգահարել», «համարների վայրկենական որոնում» և այլն․ լրտեսող այս հավելվածի մշակողները նկարագրության մեջ այնպես են ներկայացնում իրենց մշակումը, որ շատերի համար գրեթե անհնար է դիմակայել։

Ամբողջ աշխարհում GetContact-ն ունի շուրջ 150 միլիոն օգտատեր։ Թեև հավելվածում նշվում է, որ օգտատիրոջ գաղտնիությունն ու անվտանգությունը երաշխավորվում են, սակայն հավելվածը ներբեռնելուց և պահանջներին համաձայնություն տալուց հետո ծրագիրը հասանելիություն է ստանում ձեր հեռախոսով լուսանկարելու կամ տեսագրելու, իմանալու ձեր գտնվելու վայրը, ձայնագրելու ձեր խոսակցությունը, ֆիքսելու ձեր հեռախոսազանգերը, մուտք ունենալու բոլոր ֆայլերին։

«Կարող են ձեր ֆայլերից, նկարներից տեղանքը իմանալ, տեսանյութեր նկարել այն ժամանակ, երբ հեռախոսը հանգիստ վիճակում է կամ դուք օգտվում եք ուրիշ ծրագրից։ Կարող է ուսումնասիրել ձեր ինտերնետի ամբողջ շարժը, ձեր փոխարեն պատասխանել զանգերին, այլ սարքեր միացնել ձեր հեռախոսին, այնպես որ՝ սա իդեալական լրտեսական գործիք է»,- ասում է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

Հավելվածի նկարագրության բաժնում նշվում է, որ միայն 2020 թվականին կանխել են ավելի քան 500 միլիոն անցանկալի զանգեր և հնարավոր խարդախություններ։ Չնայած այս գովազդային տեքստին՝ իրականությունը բոլորովին այլ է․ տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը հայաստանյան օգտատերերին կոչ է անում հեռախոսից հեռացնել լրտեսական այդ հավելվածը։ Դա կապահովագրի ձեզ տվյալների հետագա արտահոսքից, բայց այն, ինչ հասանելի է դարձել հավելվածը մշակողներին, վերադարձնել հնարավոր չէ։

Լրտեսական այս հավելվածի ներբեռնումը շատ երկրներում է արգելափակված, նույնիսկ հարևան Ադրբեջանում։ Իսկ ինչո՞ւ նման ճանապարհով չեն գնում նաև Հայաստանում․ այս առումով քայլեր պիտի ձեռնարկի պետությունը, իսկ մինչև այդ, Արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Գևորգ Հայրապետյանն ասում է՝ հավելվածը խախտում է նաև այլոց տվյալների գաղտնիության իրավունքը։

Քաղաքացին կարող է բողոքել այն մարդու դեմ, որն իր տվյալները, այսպես ասած, տրամադրել է հավելվածին, բայց այս դեպքում էլ ի՞նչ իմանաս, թե ով է այն քաղաքացին, որը համաձայնել է հասանելիություն տալ իր հեռախոսում առկա բոլոր կոնտակտներին։ Պարզապես պետք է կարդալ գաղտնիության քաղաքականությունը, տեսնել՝ ինչին ես համաձայնություն ու հասանելիություն տալիս։

Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունից մեկ անգամ ևս զգուշացնում են՝ մի ներբեռնեք GetContact հավելվածը, իսկ նրանց, ովքեր արդեն օգտվում են հավելվածից, գործակալությունը կոչ է անում հեռացնել։ Գործակալության տարածած տեսանյութում նկարագրված է, թե ինչպես պետք է հեռախոսահամարը հեռացնել թուրքական ծագմամբ GetContact-ի բազայից։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան