Բայրամովը Վրաստանի ԱԳ նախարարին է ներկայացրել ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացում առկա խնդիրները

Լուրեր

17.07.2026 | 23:30
ԲԸՏՄ-ում քննարկվել են COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու տեսչության մասնակցությունը
17.07.2026 | 23:21
«88» սուպերմարկետի հացաբուլկեղենի արտադրամասը կրկին կգործի
17.07.2026 | 23:07
Ավարտվել է ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելմանը նվիրված եռօրյա աշխատաժողովը
17.07.2026 | 22:56
Հայաստանի համար էբոլայի ներթափանցման և տարածման ռիսկը շարունակում է գնահատվել ցածր. ՀՎԿԱԿ
17.07.2026 | 22:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Վարշավյան փողոցում
17.07.2026 | 22:33
Հիմնանորոգվել է Սևան- Շողակաթ-Վարդենիս մայրուղուց Ծափաթաղ գյուղ մտնող ճանապարհը
17.07.2026 | 22:24
COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու առաջիկա անելիքները ներկայացվել են դիվանագիտական առաքելություններին
17.07.2026 | 22:22
Մեկ հարթակ, տասնյակ ընկերություններ․ eLogi Fest 26-ը բացում է լոգիստիկ նոր հնարավորություններ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.07.2026 | 22:13
Բուհերի ընդունելության արդյունքները կհրապարակվեն հուլիսի 18-ին
17.07.2026 | 22:00
Ո՞վ է իրականում Կոնստանտին Սոկոլովը, որ ղեկավարելու է TRIPP+ զարգացման հիմնադրամը
17.07.2026 | 21:50
Ադրբեջանը վերսկսում է ուղիղ չվերթները դեպի ՌԴ, որոնք դադարեցվել էին AZAL-ի ինքնաթիռի կործանումից հետո
17.07.2026 | 21:39
Առաջին անգամ հայկական բոլոր ակումբները հաղթահարել են եվրագավաթների որակավորման առաջին փուլը
17.07.2026 | 21:26
«Ոդիսևս» նոր հեռուստասերիալի նկարահանումները Հայաստանում և Հունաստանում կմեկնարկեն 2027 թվականի սկզբին
17.07.2026 | 21:14
Արարատի համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
17.07.2026 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Իսպանիա vs Արգենտինա․ Ֆուտբոլային մեծ բախում՝ Աշխարհի չեմպիոնի գավաթի համար․ ո՞ր թիմը կհաղթի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բաքվում գտնվող Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոչորիշվիլին հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին։ Ադրբեջանական կողմի հաղորդագրության համաձայն՝ նախ տեղի է ունեցել պաշտոնակիցների առանձնազրույցը, որին արդեն հաջորդել է պատվիրակությունների հանդիպումը ընդլայնված կազմով։

Հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության քաղաքական, պաշտպանական, տնտեսական, էներգետիկ, տրանսպորտի, կապի և հումանիտար ասպեկտները, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր։

Նշվում է, որ Բայրամովն իր վրաց գործընկերոջը տեղեկացրել է «հետկոնֆլիկտային շրջանում տարածաշրջանի վերակառուցման գործընթացների, ականազերծման և խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի, ինչպես նաև կայուն խաղաղության գործընթացի ճանապարհին առկա խնդիրների մասին»։

Վաղը նախատեսվում է նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի այցը Ադրբեջան։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի