Ադրբեջանի ՊՆ զորամասերում զինծառայողների հետ հանդիպումների սահմանափակումներ են մտցվել

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Ադրբեջանի Պաշտպանության նախարարության զորամասերում զինծառայողների հետ հանդիպումների ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել։

«Ձմեռային ժամանակահատվածում օդի ջերմաստիճանի նվազման պատճառով վերջին օրերին Ադրբեջանում նկատվում է սեզոնային շնչառական վիրուսային վարակների դեպքերի աճ։ Ադապտացիոն շրջան անցնող նորակոչիկների առողջությունը պահպանելու նպատակով ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել զորամասերում նրանց հետ հանդիպումների համար»,- ասվում է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ զորամասերում փակ ռեժիմը և հանրության հետ շփման սահմանափակումները թույլ են տալիս հրամանատարական կազմին և ռազմաբժշկական անձնակազմին արդյունավետ կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել՝ պաշտպանելու զինծառայողների առողջությունը:

«Հաշվի առնելով շնչառական վարակների դեպքերի կանխարգելմանն ուղղված միջոցառումների արդյունավետությունը՝ հանրությանը խնդրում ենք ուշադիր լինել մեր զինծառայողների առողջության նկատմամբ, ըմբռնումով մոտենալ նշված սահմանափակմանը և չայցելել զորամասեր»,- ասվում է հաղորդագրությունում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի