Կոբախիձեն ընտրություններից հետո առաջին արտասահմանյան այցը կկատարի Ադրբեջան

Լուրեր

09.09.2026 | 12:59
ԵՄ-ն դատապարտում է, Բոսնիա և Հերցոգովինան հետ կանչում Սերբիայում դեսպանատան աշխատակիցներին․ պատճառը Բելգրադում Մլադիչի հանդիսավոր հուղարկավորությունն է
09.09.2026 | 12:34
Առաջիկայում հնարավոր է գլխավոր դատախազը գա ԱԺ՝ Ծովինար Վարդանյանին մեղադրյալ ներգրավելու հարցով․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 12:23
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Նովոռոսիյսկը․ զոհվել է 4, վիրավորվել՝ 29 մարդ
09.09.2026 | 12:16
«Արգելում եմ իմ հոր անունը տալ», «Արցախցիների տեղահանման ժամանակ Դուբայում հանգստանում էիք»․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 12:13
ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 12:11
Փաշինյանը էկոնոմ դասով մեկնել է Փարիզ//ԵՄ-ն գումար կհատկացնի Կիևին Patriot-ի հրթիռների համար․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 12:03
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինա-Մոլդովա սահմանի անցակետին․ երկու մարդ զոհվել է
09.09.2026 | 11:48
ԱՄՆ-ն հայտնել է իրանական 5 լցանավերի ոչնչացման մասին․ Թեհրանը թիրախավորել է Հորդանանում ամերիկյան ռազմաբազան
09.09.2026 | 11:42
Ծովինար Վարդանյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 11:33
Ցինիկ հարցադրումներ է կատարում, որևէ հարցի չեմ պատասխանելու․ Մանավազյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 11:04
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 10:58
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերում
09.09.2026 | 10:41
Հրդեհ Քարաբերդում․ այրվել է մոտ 700 հակ անասնակեր
09.09.2026 | 10:27
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում. Լևոն Ազիզյան
Բոլորը

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հունվարի 17-ին կայցելի Ադրբեջան։ Վրացական «Առաջին ալիք»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությունը։

«Բաքու այցի շրջանակում Վրաստանի և Ադրբեջանի վարչապետների գլխավորությամբ տեղի կունենա տնտեսական համագործակցության վրաց-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովի նիստը, որին կմասնակցեն երկու երկրների կառավարությունների անդամները։ Նախատեսվում է դեմ առ դեմ հանդիպում Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև։ Հանդիպումից հետո առաջնորդները հանդես կգան մամուլի համար համատեղ հայտարարություններով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Վրացական պատվիրակության կազմում են առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին, արտաքին գործերի նախարար Մակա Բոչորիշվիլին, շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարար Դավիթ Սոնգուլաշվիլին, մշակույթի նախարար Թինաթին Ռուխաձեն և կառավարության ղեկավարի աշխատակազմի ղեկավար Լևան Ժորժոլիանին։

Ի դեպ, սա կլինի Իրակլի Կոբախիձեի առաջին արտասահմանյան ուղևորությունը 2024 թվականի հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո։

Հավելենք, որ այսօր Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոչորիշվիլին արտաքին գործերի նախարարի պաշտոնում իր առաջին պաշտոնական այցը կկատարի Բաքու։ Նախատեսվում է նրա հանդիպումն Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի