Մեծ հեռավորություն, մերձեցող շահեր․ Ալիև-Պուտին դաշնակցային հռչակագրի ռիսկերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.09.2026 | 21:58
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին գլխավոր հյուպատոսը մեղադրվում է ոսկու մաքսանենգության մեջ
10.09.2026 | 21:46
Մինսկի փողոցի ջրամատակարարման համակարգը պետությանը կփոխանցվի և վարձակալության կհանձնվի «Վեոլիա ջուր» ընկերությանը
10.09.2026 | 21:29
Քաղաքական խորհրդակցություններ՝ ՀՀ-ի և Լեհաստանի արտաքին գերատեսչությունների միջև
10.09.2026 | 21:13
Զինված միջադեպ Ստամբուլում․ երկու մարդ զոհվել է, մեկը՝ վիրավորվել
10.09.2026 | 21:00
Իշխանությունը գնում է ընդդիմության գլխատման՝ քաղաքական առումով․ պրոցեսները հանգիստ չեն ընթանա․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 20:46
Կարդալ չգիտենք, վատ ենք հաշվում․ Հայաստանը վերջինն է տարածաշրջանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 20:30
Apple-ը ներկայացրել է iPhone 18 Pro և Pro Max մոդելները, ինչպես նաև իր առաջին «ծալվող» սմարթֆոնը
10.09.2026 | 20:18
Մասիս քաղաքում վթարային ջրանջատում կլինի
10.09.2026 | 20:05
Սիրուշոն մինչ նախագահ Քոչարյանի հարս դառնալը հայտնի աստղ էր, բայց անօրինական են համարել նրա ընկերություններ՝ 75 000 դրամ հիմնադիր կապիտալով․ Գեղամ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 19:43
Արմաշի նախկին զորանոցի տարածքը հետ են վերցնում Ջրային կոմիտեից․ «Արարատ» ՋՕԸ-ն այն չի օգտագործել
10.09.2026 | 19:30
Գնդապետի պաշտոնանկություն՝ զինվորի մահից 22 օր անց․ ինչ են ակնկալում 19-ամյա տղայի հարազատները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 19:15
Առուշ Առուշանյանը Գորիսի ընտրություններում ՔՊ-ի թեկնածուն է
10.09.2026 | 19:00
Լևոն Քոչարյանի հայրը կալանավորված է, թող ինքը գլխավորի փողոցային պայքարը․ գուցե կպատմի՝ ոնց է հարստացել․ Արփի Դավոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 18:49
Հայաստանը կմիանա ահաբեկչության կանխարգելման մասին ԵԽ կոնվենցիան փոփոխող արձանագրությանը
10.09.2026 | 18:39
Իրանը ժամանակավոր դադարեցրել է էներգակիրներ փոխադրող օտարերկրյա նավերի բեռնափոխադրման վճարը
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր Մոսկվայում էր։ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումն այն նույն սեղանի շուրջ էր, որի շուրջ ՌԴ նախագահն օրեր առաջ ընդունել էր Էմանուել Մակրոնին։ Ֆրանսիայի և Ռուսաստանի ղեկավարների շփումն այսպիսի մեծ հեռավորությամբ կազմակերպելը չէր վրիպել լրատվամիջոցների ուշադրությունից, անգամ մեմերի առիթ տվել։ Ավելի ուշ պարզ էր դարձել՝ պատճառն այն է, որ Մակրոնը հրաժարվել է Ռուսաստանում ՊՇՌ թեստ հանձնել, որպեսզի իր ԴՆԹ-ն չհայտնվի ռուսական կողմի ձեռքում։

Չնայած երկու երկրների ղեկավարների միջև ֆիզիկական մեծ հեռավորությանը՝ Պուտինն ու Ալիևը հանդիպել էին՝ քննարկելու իրենց երկրների մերձեցման հեռանկարները։ Բանակցություններից հետո նախատեսված է դաշնակցային համագործակցության մասին հռչակագրի ստորագրում։

Հանդիպմանը Պուտինը հայտարարել է, որ Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը ձեռնտու է տարածաշրջանի բոլոր երկրներին, և որ արդեն կան որոշակի պայմանավորվածություններ ոչ միայն բոլոր մարդկանց անվտանգության ապահովման, որոնք Լեռնային Ղարաբաղում են բնակվում, այլև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման, տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման առումով։

«Ուզում եմ նշել, որ հռչակագրի ստորագրումն ակնհայտորեն նոր փուլ է մեր հարաբերությունների զարգացման մեջ և, իհարկե, այն հնարավոր դարձավ, այդ թվում՝ ղարաբաղյան խնդրի կարգավորման հասնելուց հետո, որն ընդհանուր առմամբ դեռ ամբողջությամբ լուծված չէ, սակայն լուծման հարցում առաջընթաց կա։ Իհարկե, դեռ կան վեճեր, անելիքներ կան, բայց մենք մեր կողմից կանենք ամենը, որ գործընթացը զարգանա խաղաղ ճանապարհով, որպեսզի մենք հասնենք դրանում բոլոր կողմերի ներգրավմանը։ Ինչպես ՌԴ-ն, այնպես էլ Ադրբեջանի մյուս հարևանները շահագրգռված են տրանսպորտային հաղորդակցությունների խնդրի լուծմամբ»,- ասել է Պուտինը։

Դեռ երեկ Կրեմլից հաղորդել էին, որ երկու երկրների ղեկավարները նախատեսում են քննարկել տնտեսական և քաղաքական համագործակցության հարցերը և Երևանի, Բաքվի և Մոսկվայի միջև Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ձեռք բերված համաձայնությունների կատարման ընթացքը։

Փաստաթղթի բովանդակության մասին այլ մանրամասներ առայժմ չեն հրապարակվում։ Կախված դրա բովանդակությունից, ստանձնած պարտավորությունների խորությունից՝ կարելի է նաև կարծիք կազմել, թե սա ինչ կերպ կարող է անդրադառնալ Հայաստանի վրա, կարծում է «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանը, ցանկության դեպքում, կարող է նաև օգտվել այս հռչակագրից՝ հեռավորություն պահելով Ռուսաստանից ու օգտվելով Արևմուտքի անվտանգային բարձիկներից։ Ըստ Խուրշուդյանի՝ ստորագրումը և՛ վտանգներ է պարունակում, և՛ հնարավորություններ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սաթենիկ Հայրապետյան