«Երեխաների աչքի առաջ բռնի ուժով տղամարդուն բերման ենթարկելու տեսանյութում ցուցադրվածն իրականությանն այնքան էլ չի համապատասխանում»,- այս մասին ԱԺ նիստում հայտարարեց ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը` ի պատասխան ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի հարցի, թե ինչպե՞ս կբացատրի ոստիկանների գործողությունները։ «Ոստիկանության գործողությունները, այդ թվում բերման ենթարկելը, իրենց մեջ ներառում են որոշակի հարկադրանքի քայլեր ևս։ Տեսանյութի (որտեղ երևում …

