Լուկաշենոկն հայտարարել է, որ բելառուսական զորքերը չեն մասնակցում Ուկրաինայում պատերազմին և առաջարկել է բանակցություններ վարել Մինսկում

Լուրեր

10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Բելառուսական զորքերը չեն մասնակցում Դոնբասում «ռուսական հատուկ գործողությանը»։ Այս մասին այսօր հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն զինվորականների հետ օպերատիվ հանդիպման ժամանակ, հայտնում է ԲԵԼՏԱ-ն։

«Ահա կարդացի. «Առավոտյան ժամը 5-ի սահմաններում Ռուսաստանի և Բելառուսի հետ Ուկրաինայի պետական սահմանը հարձակման է ենթարկվել ռուսական զորքերի կողմից, որոնց աջակցում է Բելառուսը»: Ծայրահեղ սրիկանե՛ր։ Մեր զորքերը որևէ մասնակցություն չունեն այս գործողությանը»,- հայտարարել է Լուկաշենկոն։

Հիշեցնենք, որ CNN-ը կադրեր էր հրապարակել, որոնցում երևում է, թե ինչպես է Բելառուսի հետ սահմանային անցակետից ռազմական մեքենաների շարասյունը մուտք գործում Ուկրաինա։ Տեսանյութը նկարահանվել է Ուկրաինայի Սենկիվկա բնակավայրում՝ Բելառուսի Վեսելովկայի հետ անցակետում:

BBC-ի ռուսական ծառայության հաղորդմամբ էլ՝ Լուկաշենկոն հայտարարել է, որ պատրաստ է Մինսկում Ռուսաստանի և Ուկրաինայի հետ բանակցություններ վարել։ Ընդ որում, նա նշել է, որ իր տվյալներով՝ Ռուսաստանը կհամաձայնի նման բանակցությունների միայն այն դեպքում, եթե կոնկրետ որոշումների նախագծեր լինեն։

«Այո՛, նրանք ավելի խիստ կլինեն Ուկրաինայի հանդեպ։ Իհարկե, եթե դու այսօր պարտվում ես, հաղթողը ձեզ ինչ-որ բան կթելադրի։ Բայց եկեք իրատես լինենք. իհարկե, նրանք ինչ-որ բան կթելադրեն, բայց դա շատ ավելի լավ կլինի, քան Ուկրաինան պատերազմում պարտություն կրի»,- հայտարարել է Լուկաշենկոն։

Ըստ նրա՝ Ուկրաինայի կողմից զիջումների թվում պետք է լինի Ուկրաինայի ապառազմականացումը, ՆԱՏՕ-ին չմիանալու երաշխիքները և Դոնբասում մարտերի դադարեցումը։

Տաթև Ֆռանգյան