ՆԱՏՕ-ն զորքերը կտեղափոխի այնտեղ, ուր դրանք անհրաժեշտ են․ գլխավոր քարտուղար Ստոլտենբերգ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

ՆԱՏՕ-ն ակտիվացնում է իր դաշնակիցների «պաշտպանական ծրագրերը»՝ Դաշինքի անդամ չհանդիսացող Ուկրաինայի վրա Ռուսաստանի կողմից հարձակման ֆոնին: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

Նա հավելել է, որ ավելի քան 100 ռազմական ինքնաթիռներ բերվել են բարձր պատրաստվածության վիճակի՝ ի պատասխան Մոսկվայի կողմից ագրեսիայի։

«Մեր գործողությունները բացառապես պաշտպանական են։ Մեր զորքերը կտեղափոխվեն այնտեղ, ուր դրանք անհրաժեշտ են»,- հայտարարել է Ստոլտենբերգը։

Նա նշել է, որ ՆԱՏՕ-ի ղեկավարները մինչև փետրվարի 24-ի ավարտը վիրտուալ գագաթնաժողով կանցկացնեն։

«Մենք պետք է պատասխանենք (Մոսկվայի գործողություններին) նոր վճռականությամբ և ավելի մեծ միասնությամբ»,- ընդգծել է Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի անդամ երկրների մշտական ներկայացուցիչների արտակարգ հանդիպումից հետո հրավիրված մամուլի ասուլիսում։

Նկարագրելով Մոսկվայի գործողությունները՝ դաշինքի գլխավոր քարտուղարը նշել է, որ դա «կանխամտածված, սառնասրտորեն և վաղուց ծրագրված ներխուժում է»։

Ռուսաստանն «ուժ է օգտագործում՝ փորձելով վերաշարադրել պատմությունը։ Ռուսաստանի Դաշնությունը պատերազմ սանձազերծեց Ուկրաինայում և ոչնչացրեց խաղաղությունը եվրոպական մայրցամաքում»,- ասել է Յենս Ստոլտենբերգը։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կարծում է, որ Ռուսաստանը, «գործողություն սկսելով Ուկրաինայում, փակել է բանակցությունների դուռը»։

«Մենք շաբաթներ և ամիսներ շարունակ փորձել ենք կապ հաստատել Ռուսաստանի հետ։ Սակայն Ռուսաստանը երբեք լուրջ չի ընդունել այդ բանակցությունները։ Մինչ մենք փորձում էինք քաղաքական լուծում գտնել, նրանք ծրագրում էին այս ներխուժումը։ Նրանք մեծացրել են իրենց ներկայությունը և սկսել են ներխուժումը։ Ռուսաստանը փակել է քաղաքական կարգավորման դուռը։ Մենք ցավում ենք դրա համար, սակայն այսպիսին է իրականությունը»,- ասել է Ստոլտենբերգը Բրյուսելում դաշինքի մշտական անդամների հանդիպումից հետո։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տաթև Ֆռանգյան