Գերմանիայի կանցլերը ՌԴ իշխանություններին մեղադրում է միջազգային իրավունքը խախտելու մեջ

Լուրեր

26.10.2026 | 01:04
Մոտ 540 ձայնով պարտվել ենք Ստեփանավանում. ՔՊ-ական․ ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 00:42
Ինչ է կատարվում Ստեփանավանի ՔՊ շտաբում. նախնական տվյալներով պարտվել են. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 00:40
Շիրակի երկու համայնքներում հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
25.10.2026 | 23:35
Նախնական արդյունքները՝ Գեղարքունիքի մարզի երեք համայնքներից
25.10.2026 | 23:23
Ավտոբուսը արգելափակվել է ձյան շերտում․ 49 ուղևորներից 20-ը երեխաներ են եղել
25.10.2026 | 23:00
Իջևանի 38/22 ընտրատեղամասում ՔՊ-ն առաջատար է եղել մեծ տարբերությամբ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 22:42
ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ իրավիճակային վերլուծության կենտրոնը արագ արձագանքել է 42 իրավիճակի
25.10.2026 | 22:00
«Ականատես»-ը 407 ընտրատեղամասից 137-ում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 21:45
Մեղրիի մի շարք բնակավայրերում ՔՊ-ն ստացել է ավելի քան 60%, Գորիսի 3 բնակավայրում «Համերաշխությունը»՝ 100%․ նախնական արդյունքներ
25.10.2026 | 21:36
Ստեփանավանում մասնակցությունը կազմել է 68.83%, Ֆիոլետովոյում՝ 25.39%․ ՏԻՄ ընտրությունների տվյալները՝ ժամը 20։00-ի դրությամբ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկ Իջևանի 38/22 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկը 25/24 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:18
Իջևանի 38/22 ընտրատեղամասում հաշվարկը սկսվեց՝ չնայած ընտրողների և կտրոնների միջև տարբերությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 21:09
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 20։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է 35 ահազանգ
25.10.2026 | 20:57
Նախնական արդյունքները՝ Ստեփանավանի բնակավայրերից
Բոլորը

Գերմանիայի իշխանությունները դատապարտել են Ուկրաինային պատերազմ հայտարարելու՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի որոշումը, որը նա անվանել է «հատուկ ռազմական գործողություն Դոնբասում»։ Մոսկվայի որոշումը «միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է», փետրվարի 24-ին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Ոչինչ չի կարող դա արդարացնել»,- հավելել է Շոլցը՝ Ռուսաստանի իշխանություններին կոչ անելով անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունը։

Գերմանիան առաջիկա ժամերին կհամակարգի իր հետագա գործողությունները ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի և G7 երկրների շրջանակում, հավելել է կանցլերը։

«Սա սարսափելի օր է Ուկրաինայի համար և սև օր՝ Եվրոպայի համար»,- ընդգծել է Գերմանիայի կառավարության ղեկավարը։

Մինչդեռ Գերմանիայի փոխկանցլեր Ռոբերտ Հաբեկը Մոսկվայի պահվածքն անվանել է «անամոթ»:

«Եվրոպայում ցամաքային պատերազմ է, որի մասին մենք կարծում էինք, որ կարելի է կարդալ միայն պատմության գրքերում»,- ասել է նա:

Վերջին մի քանի ամիսների ընթացքում Գերմանիան ամեն ինչ անում է՝ դիվանագիտական ուղիով Ռուսաստանում այս ճգնաժամի խաղաղ լուծումը գտնելու համար, ասել է Գերմանիայի արտգործնախարարը՝ նշելով, որ Մոսկվան չի արձագանքել բանակցությունների առաջարկներին։

Տաթև Ֆռանգյան