Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի վրա հարձակվել են հյուսիսից, արևելքից և հարավից, հարձակվել են օդից։ UNIAN-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է ճեպազրույցի ժամանակ։ «Ուկրաինան հարձակման է ենթարկվել հյուսիսից, արևելքից և հարավից: Հարձակվել են օդից: Պաշտպանությունը, բանակն աշխատում է: Ազգային համերաշխությունը ուկրաինական պետականության հիմնական հենարանն է այսօր»,- ասել է Զելենսկին: Տաթև Ֆռանգյան

