Սա պուտինյան ռեժիմի ագրեսիան, արկածախնդրությունն է ընդդեմ մարդկության․ դատարանի առաջ է կանգնելու․ Արթուր Սաքունց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.09.2026 | 19:43
Արմաշի նախկին զորանոցի տարածքը հետ են վերցնում Ջրային կոմիտեից․ «Արարատ» ՋՕԸ-ն այն չի օգտագործել
10.09.2026 | 19:30
Գնդապետի պաշտոնանկություն՝ զինվորի մահից 22 օր անց․ ինչ են ակնկալում 19-ամյա տղայի հարազատները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 19:15
Առուշ Առուշանյանը Գորիսի ընտրություններում ՔՊ-ի թեկնածուն է
10.09.2026 | 19:00
Լևոն Քոչարյանի հայրը կալանավորված է, թող ինքը գլխավորի փողոցային պայքարը․ գուցե կպատմի՝ ոնց է հարստացել․ Արփի Դավոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 18:49
Հայաստանը կմիանա ահաբեկչության կանխարգելման մասին ԵԽ կոնվենցիան փոփոխող արձանագրությանը
10.09.2026 | 18:39
Իրանը ժամանակավոր դադարեցրել է էներգակիրներ փոխադրող օտարերկրյա նավերի բեռնափոխադրման վճարը
10.09.2026 | 18:28
ՊՊԾ-ն հողերի օտարման գործընթացներում խախտումներ և չարաշահումներ է արձանագրել․ որքան վնաս է տրվել պետությանը
10.09.2026 | 18:23
COP17-ի համար նոր ենթակայան է կառուցվում, գործողը՝ վերազինվում
10.09.2026 | 18:11
Բայրամովը ԵՄ ներկայացուցչի հետ Ադրբեջան-Հայաստան կարգավորման գործընթացն է քննարկել
10.09.2026 | 18:01
ՀՀ-ն առնվազն 3 արբանյակ կգործարկի // Գագիկ Խաչատրյանին նորից պատգարակով էին դատարան տարել․ ԼՈՒՐԵՐ
10.09.2026 | 17:45
ՆԱՏՕ-ի դաշնակիցները խափանել են Արկտիկայում Ռուսաստանի դիվերսիոն ծրագիրը. Reuters
10.09.2026 | 17:34
Հայաստանի ու Լեհաստանի ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնման նախագիծը կուղարկվի ՍԴ
10.09.2026 | 17:25
Ռուբինյանը և Լեհաստանի ԱԳՆ պետքարտուղարը քննարկել են միջխորհրդարանական կապերի ակտիվացման ու խորացման հեռանկարները
10.09.2026 | 17:16
Ալժիրը խզել է դիվանագիտական ​​հարաբերություններն ԱՄԷ-ի հետ
10.09.2026 | 17:01
1.45 մլրդ դրամ՝ Գյումրու թիվ 2 պոլիկլինիկայի հիմնանորոգման համար
Բոլորը

Factor TVի հարցազրույցը ՀՔԱՎ գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ

-Պարո՛ն Սաքունց, արդյո՞ք սպասելի էր պատերազմը՝ հաշվի առնելով, որ հատկապես վերջին շրջանում արևմտյան պետություններն ահազանգում էին, որ Ռուսաստանը ներխուժելու է Ուկրաինա, շատերն էլ կասկածի տակ էին դնում՝ նշելով, որ Պուտինն այդպիսի արկածախնդրության չի գնա:

-Հաշվի առնելով Պուտինի վարչակազմի գործողությունները՝ սկսած 2008 թվականից, սպասելի էր, որ Պուտինը, բացի ուժային մեթոդից, հաղորդակցության այլ ձև չգիտի: Ժողովրդավարական Արևմուտքը մինչև վերջ փորձեց այդ միջազգային ժանդարմի հետ բանակցությունների ճանապարհով հաղորդակցվել և նաև դիվանագիտական խողովակներով փորձեց կանխել, ինչը, ցավոք, չստացվեց: Եվ չէր էլ ստացվելու, որովհետև 2008-ին բռնակցելով Վրաստանի կոնֆլիկտային տարածքների մի մասը, այնուհետև բռնակցելով Ղրիմը, ըստ էության, ստեղծեց անջատողական, ավելի ճիշտ՝ պրոռուսական ռեժիմներ Ուկրաինայի արևելքում: Եվ այն դիրքորոշումները, որ հայտնեց, և այն քաղաքականությունը, որ իրականացրեց Հարավային Կովկասում նաև ղարաբաղյան պատերազմի ժամանակ, ինչպես նաև Ադրբեջանի հետ ռազմական դաշինք կնքելը ցույց են տալիս, որ Պուտինը կողմնակից է ուժային ճանապարհով խնդիրների լուծմանը:

Ուկրաինայի պարագայում, բնականաբար, սպասելի էր, մանավանդ, որ արևմտյան պետությունները, մասնավորապես՝ ԱՄՆ հետախուզական ծառայությունները, հստակ տեղեկություններ էին տրամադրում, որ օրերի հարց է Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի վրա: Այնպես որ՝ սա զարմանալի չէր. բռնապետական ռեժիմը, որը տարիներ շարունակ անպատիժ հետապնդում է, սպանում, ճնշումների ու խոշտանգումների է ենթարկում, սահմանափակում է իր քաղաքացիներին, հաղորդակցվելու այլ մեթոդ չգիտի, քան ուժային մեթողը, քան սպանության մեթոդը: Ես միշտ էլ նշել եմ, որ Պուտինը 21-րդ դարում Հիտլերի ռեինկարնացիան է: Այստեղ որևիցե անակնկալ չկար: Այս պատերազմի հետևանքով, ցավոք, կլինեն զոհեր, և դրա պատասխանատվությունը կրելու են անձամբ Վլադիմիր Պուտինը և նրան աջակցողները՝ անկախ նրանից, թե որ պետությունում կլինեն: Անպայման լինելու է նյուրնբերգյան դատավարություն՝ ընդդեմ Պուտինի: Ես չեմ կարծում, որ ՌԴ-ն է հարձակվել, պուտինյան ռեժիմն է հարձակվել: Եվ այդ կոռումպացված ռեժիմի նպատակը կուտակած հարստությունը պահպանելն է։ Հանձինս Պուտինի՝ գործ ունենք աշխարհակարգի դեմ ոտնձգության, աշխարհակարգ փոխելու մարտահրավերի հետ:

-Ուկրաինայի ժողովուրդը, ունենալով Արևմուտքին որպես դաշնակից, կարո՞ղ է վստահ լինել, որ Ուկրաինա պետությունը ՌԴ նախագահի ձեռքով չի կործանվելու, այն դեպքում, երբ արևմտյան պետությունները հայտարարում են, որ զորք չեն ուղարկելու այնտեղ, իսկ Ուկրաինայի և ՌԴ-ի ուժերն անհամաչափ են, ՌԴ-ն ատոմային տերություն է:

-Այո՛, ժամանակին գնահատական է տրվել, որ Պուտինն «ատոմակայանի տնօրեն է, խելացնոր մարդ», որը ցանկացած պահի կարող է սեղմել կոճակը, և ինքն էլ է ասել, որ եթե ՌԴ-ն չի լինելու, ապա ի՞նչ իմաստ ունի աշխարհի գոյությունը, իհարկե՝ նա իր իշխանության հարատևությամբ է մտահոգված, ոչ թե ՌԴ գոյության… Պուտինը նախկին Խորհրդային միության մեջ մտած որևէ պետություն, որն անկախացել է, չի ճանաչում որպես պետություն, և համարում է, որ, իր ձևակերպմամբ՝ «ՌԴ հարակից այդ տարածքներում» որևէ մեկն անելիք չունի՝ բացի իրենից:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան